Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

«Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագիր

17/01/2018 - 11:47
Civil Society and Media

Պետական բյուջեն կառավարական ամենակարևոր գործիքներից է, որի միջոցով իրականացվում է կառավարության քաղաքականությունը: Այնինչ, Հայաստանի շատ քաղաքացիներ, հատկապես երիտասարդները, տեղյակ չեն, թե ինչպես է պետական բյուջեն ծախսվում: Այս ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ծրագիրը կսկսի ազգային և մարզային ՔՀԿ-ների վերապատրաստմամբ՝ նրանց տալով անհրաժեշտ գիտելիք և հմտություններ, որպեսզի նրանք կարողանան լիովին աջակցել քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում ստանալ հավաստի տեղեկատվություն:  Մենք հավատում ենք, որ տեղեկատվության մատչելիությունը մղում է մեկ քայլ առաջ ձևավորելու քաղաքականապես և սոցիալապես գիտակից բնակչություն, հատկապես Հայաստանի մարզերում: Վերապատրաստումների ընթացքում փոխանցված գիտելիքը ՔՀԿ-ներին կօգնի տեղեկացված լինել ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության մասին, և հատկապես, թե որ ոլորտներում և ինչպես է ԵՄ-ն աջակցում Հայաստանում զարգացման ծրագրերին: Այդ ոլորտները ներառում են պետական ծրագրեր հանրային առողջապահության, տրանսպորտի, շրջակա միջավայրի, էներգաարդյունավետության և այլ ոլորտներում: Վերապատրաստումների ընթացքում ՔՀԿ-ներին կներկայացվի նաև պետական բյուջեի մշտադիտարկման մեթոդաբանությունը:

Այնուհետև, մենք կֆինանսավորենք 10 ՔՀԿ-ների, որպեսզի նրանք կարողանան համագործակցել պետական մարմինների հետ և նշված ոլորտներում բյուջետային բաշխումներին առնչվող ծրագրեր իրականցնել: Այս 10 ենթադրամաշնորհային ծրագրերի միջոցով նրանք կառաջարկեն կառավարությանն օգտագործել բյուջետային ռեսուրսների պլանավորման և/կամ ծախսերի առավել արդյունավետ միջոցներ: Մենք համոզված ենք, որ քաղաքացիական հասարակության (հատկապես երիտասարդների) և կառավարության միջև բյուջետային ծախսերի ողջամիտ և արդյունավետ օգտագործման շուրջ այս համատեղ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա Հայաստանի հասարակության տնտեսական և սոցիալական բարօրության վրա:

Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ մեր ծրագիրը նպատակ ունի նաև վերապատրաստել երիտասարդ լրագրողներին, որպեսզի նրանք ավելի շատ ընդգրկվեն հետաքննական լրագրության մեջ և կարողանան քաղաքացիներին ներկայացնել հետաքրքիր և խորապես ուսումնասիրված պատմություններ արդի տարբեր հիմնահարցերի վերաբերյալ, ներառյալ պետական բյուջեի պլանավորման և դրա նպատակային ծախսման մասին: Այդպիսի լրագրողական աշխատանքը կծառայի հանրային շահին` բարձրացնելով քաղաքացիների իրազեկվածությունն ու գիտակցությունը՝այդպիսով կառավարությանը հաշվետու դարձնելով հանրության առջև:

Ծրագրի տևողությունը 20 ամիս է, և այն կաջակցի քաղաքացիների տեղեկատվության մատչելիության իրավունքի իրականացմանը (հատկապես մարզերում)։ Քաղաքացիներն առավել իրազեկված կլինեն բյուջեի ծախսերի մասին, ինչպես նաև,թեինչպես կառավարությանը հաշվետու պահել բյուջետային միջոցներն անարդյունավետ ծախսելու դեպքում:

Տևողությունը՝ 22/12/2017 - 14/09/2019 (20 ամիս)

Ծրագրի բյուջեն՝390,000.00 եվրո

ԵՄ-ի աջակցությունը՝343,200.00   եվրո

Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն

Languages:
Խմբագրական բաժիններ: