Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

«Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով» ծրագիր

17/01/2018 - 11:55
Democracy and Human Rights

Ծրագրի նպատակն է աջակցել նոր ի հայտ եկած և վերջերս հիմնադրված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին իրականացնել մարդու իրավունքների խախտումներին վերաբերող առավել արդյունավետ մշտադիտարկում, փաստագրում և ներկայացում: Ծրագրի շրջանակներում կստեղծվի համընդհանուր և նորացված գիտելիքի շտեմարան, որը կծառայի Հայաստանի քաղաքացիներին անմիջականորեն առնչվող մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության հարցերին անրադարձ կատարելուն: Գիտելիքի շտեմարանը կընդգրկի վեց ոլորտ՝ընտանեկան բռնություն, խոշտանգումներ և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, արդարդատաքննություն, հանդուրժողականություն, որակյալ կրության հասանելիություն և մատչելիություն յուրքանաչյուր երեխայի համար և առողջապահության հասանելիություն: Ծրագրի շրջանակներում ենթադրվում է հավաքել և մշակել Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը և դրանց համաձայն ձևակերպել հանրային քաղաքականության հարցադրումներ:

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագրի նպատակն է խթանել հանրության օժանդակությունը քաղաքացիական հասարակությանը` ընդգրկելով երիտասարդական կազմակեպությունների և լրագրողներին մարդու իրավունքներին վերաբերող հանրային քննարկումներում: Ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներին ստանալ գիտելիքներ և հմտություն փորձառու իրավապաշտան կազմակերպությունների կողմից:

Ծրագրի վերաբերյալ հանրությունը մշտապես կիրազեկվի հոդվածների, զեկույցների նաև կարճ պատումների միջոցով, որը թույլ կտա բարձացնել հանրային իրազեկվածությունը մարդու իրավուքների առկա իրավիճակի և պաշտպանվածության վերաբերյալ:  

Այս երկամյա ծրագիրը կիրականացվի «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճուղը՝ համագործակցելով «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հետ:

Ծրագրի տևողությունը՝ 19/12/2017 - 23/12/2019 (23 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է՝ 460,035.00 եվրո

ԵՄ օժանդակությունը ծրագրին կազմում է՝ 400,000.00 եվրո

Իրականացնող գործընկերներն են՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճուղը (ԲՀՀ-Հայաստան), «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: 

Languages:
Խմբագրական բաժիններ: