Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն կանանց համար. Տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով

17/01/2018 - 11:58
Civil Society and Media

Հայաստանյան քաղաքացիական հասարակության բազմաթիվ կառույցներ (ՔՀԿ-ներ), այդ թվում՝այնպիսիք, որոնք զբաղվում են կանանց շահերի պաշտպանությամբ և աջակցում են ռիսկային խմբերում գտնվող կանանց ու երեխաներին, մեծ կախվածություն ունեն դոնոր կազմակերպությունների և պետական կառույցների ֆինանսավորումից: Սա նշանակում է, որ նրանք չեն կարող իրականացնել երկարաժամկետ պլանավորում և ինչ-որ ժամանակահատվածում միջոցներ չեն ունենա աջակցելու կարիքի մեջ գտնվող կանանց: Երկու տարի տևողությամբ այս ծրագիրը, որն իրականացվում է Միացյալ Թագավորությունում Մերձավոր արևելքի հիմնադրամի և Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, միտված է փոխելու նշված իրավիճակը:

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագիրն աջակցելու է քաղաքացիական հասարակության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռվա և Սյունիքի մարզերում գործող 12 կառույցների՝ սկսելու կամ զարգացնելու սոցիալական ձեռնարկություններ, ինչից ստացված եկամուտը հնարավորություն կտա ֆինանսավորել ծրագրեր, որոնցից օգտվում են և՛ կազմակերպությունը, և՛ համայնքում ապրողկ անայք: 

12  կազմակերպությունների աշխատակիցները կվերապատրաստվեն բիզնես գործունեության ուղղությամբ, որը կարող է աջակցել կանանց իրավունքներին և տնտեսական զարգացմանն ուղղված նրանց աշխատանքներին: Ի վերջո, ծրագիրը կապահովի ՔՀԿ-ների շարունակական գործունեությունը՝ ուղղված Հայաստանում կանանց տնտեսական հզորացմանը և գենդերային հավասարությանը:

Հիմնական գործողություններն են՝

o 12 ՀԿ-ների վերապատրաստում՝ կարողությունների զարգացման խոցելի խմբի կանանց ուղղված աջակցության ծրագրերի նոր գաղափարներ մշակելու ուղղությամբ,

o փորձագետների կողմից քոուչինգ և նոր գաղափարները փորձարկելու համար ֆինանսական աջակցություն,

o մենթորային հանդիպումներ՝ զարգացնելու մասնավոր սեկտորի և ՔՀԿ-ների միջև համագործակցությունը, որը եկամուտների նոր հնարավորություններ կստեղծի խոցելի խմբի կանանց աջակցելու համար,

o հիմնադրելու կամ զարգացնելու առնվազն 10 սոցիալական ձեռնարկություններ հեռանկարային բիզնես մոդելների հիման վրա (օրինակ՝ զբոսաշրջություն, արտահանմանն ուղղված ձեռքի աշխատանքներ, «կանաչ» բիզնեսներ և այլն), որոնց միջոցով ստեղծված եկամուտները կարող են կայունացնել և ընդլայնել կանանց ծրագրերը,

o խթանել ՔՀԿ-ների միջև փորձի և տեղեկատվության փոխանակմանը:       

Մի շարք ՀԿ-ներ և այլ դերակատարներ կներգրավվեն ծրագրում, շուրջ 600 կանայք (մասնավորապես գենդերային բռնություն վերապրած կանայք) կօգտվեն ծրագրից՝ սոցիալական ձեռնարկություններում ներգրավվելու և եկամուտ ստանալու միջոցով կամ այնպիսի նախաձեռնություններում ներգրավվելով, որոնց կարիքն իրենք ունեն:

Տևողությունը՝ 24 ամիս (24/12 2017 – 23/12 2019)

Ծրագրի բյուջեն՝   446,797.00 եվրո   

ԵՄ ներդրումը՝400,000.00 եվրո

Վայրը՝ Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի և Սյունիք մարզեր

Իրականացնող գործընկերներ՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամ – Միացյալ Թագավորություն, Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոն հիմնադրամ

Languages:
Խմբագրական բաժիններ: