Delegation of the European Union to Armenia

ԵՄ դրամաշնորհային նոր ստորագրված հինգ պայմանագիր. 1,74 մլն եվրո աջակցություն քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հինգ ծրագրի իրականացման համար

Երևան, 18/01/2018 - 08:50, UNIQUE ID: 180118_3
Invitations for the press

Հունվարի 19-ին Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպության ներկայացուցիչներ կստորագրեն հինգ նոր դրամաշնորհային պայմանագիր:

Հունվարի 19-ին Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար,  դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպության ներկայացուցիչներ կստորագրեն հինգ նոր դրամաշնորհային պայմանագիր:  

Միջոցառմանը խոսքով հանդես կգա ԵՄ դեսպանը՝ հայտարարելով ԵՄ աջակցությամբ հինգ նոր ծրագրերի մասին՝ ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը Հայաստանում: Ծրագրերը նշանավորում են Եվրոպական միության պարտավորվածությունը քաղաքացիական հասարակության՝ որպես կառավարման առանցքային դերակատարի զարգացման գործում՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների ակտիվ մասնակցության և քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտներում:

Միջոցառումը տեղի կունենա «Անի Պլազա Հոթել»-ի Անի սրահում (հասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 19) ժամը 14:00-ին: Ստորագրման արարողությանը կհաջորդի հարց ու պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Կից ներկայացված է միջոցառման օրակարգը: 

Գրանցման համար խնդրում ենք ներկայանալ 13:40-ին:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք դիմել Սոնա Թադևոսյանին, հեռ.՝ +374 55 992 217, էլ. փոստ՝ sona@deemcommunications.com:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ռիփսիմե Ունանյանին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդակցության համակարգող՝ + 374 10546494, էլ. փոստ՝ ripsime.unanyan@eeas.europa.eu:

 

Վերոնշյալ ծրագրերն են՝

1) Հանրային հայացք՝ փակ աշխարհին. փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում

2) Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար

3) ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում

4) Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով 

5) ԵՄ-ն կանանց համար. Տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով

 

Languages:
Редакционные разделы :

Автор