Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

«Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում փակ հաստատություններում» ծրագիր

17/01/2018 - 11:44
Democracy and Human Rights

Այս ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային տեղեկացվածությունը Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ: Սա վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են քրեակատարողական հիմնարկներում կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձան ցխնամքի կենտրոններում: Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ՝ ապահովելու փակ հաստատություններում մարդու իրավունքների չափորոշիչների բարձր մակարդակ: Մարդու իրավունքներին առնչվող հարցերի շեշտադրմամբ մասնագիտական զեկույցներ ու վերլուծություններ են պատրաստվել տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից, այդուհանդերձ, հանրության և լրագրողների պատկերացումները փակ հաստատություններում առկա իրավունքների պաշտպանության իրավիճակի մասին լիարժեք չեն:

Այս ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային տեղեկացվածությունը Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ: Սա վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են քրեակատարողական հիմնարկներում կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձան ցխնամքի կենտրոններում:

Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ՝ ապահովելու փակ հաստատություններում մարդու իրավունքների չափորոշիչների բարձր մակարդակ: Մարդու իրավունքներին առնչվող հարցերի շեշտադրմամբ մասնագիտական զեկույցներ ու վերլուծություններ են պատրաստվել  տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից, այդուհանդերձ, հանրության և լրագրողների պատկերացումները փակ հաստատություններում առկա իրավունքների պաշտպանության իրավիճակի մասին լիարժեք չեն:

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն լրագրողական դասընթացներ՝  ապահովելու քրեակատարողական հիմնարկներին և հոգեբուժական հաստատություններին առնչվող հարցերի լուսաբանման էթիկական, հավասարակշռված և մասնագիտական բարձր պատրաստվածություն: Արդյունքում, կպատրաստվեն նոր հրապարակումներ, որոնք կներկայացնեն թարմացված տեղեկատվություն փակ հաստատություններում իրավիճակի վերաբերյալ: Բացահայտումները կքննարկվեն ու կհրապարակվեն բանավեճերի ընթացքում՝ փորձագետների, լրագրողների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության անդամների մասնակցությամբ:

Հեռուստահաղորդումների  և տեսանյութերի շարքը հնարավորություն կտա նեգրավել հանրությանն ու իրազեկել քաղաքացիներին: Ծրագրով նաև ակնկալվում է քննարկում կոնկրետ քայլերի և, ընդհանրապես, մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ, որոնց կմասնակցեն քաղաքական գործիչներ, լրագրողներ, փորձագետներ և կառավարության անդամներ։

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի հետ համատեղ մեկնարկել է «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը՝ ԵՄ աջակցությամբ և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի համաֆինանսավորմամբ։Ծրագիրը սկսվել է 2017թ. դեկտեմբերին և կտևի 24 ամիս։

Տևողությունը՝27/12/2017 - 26/12/2019 (24 ամիս)

Ծրագրի բյուջեն՝278,072 եվրո

ԵՄ աջակցությունը՝ 264,168 եվրո

Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն          

Իրականացնող գործընկերներ՝  Հանրային լրագրության ակումբ, Հանուն հավասար իրավունքների կազմակերպություն

Languages:
Խմբագրական բաժիններ: