Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-Հայաստան. գործընկերություն հանուն երիտասարդության

Yerevan, 18/10/2017 - 15:31, UNIQUE ID: 171018_9
Factsheets

Երիտասարդները գտնվում են Եվրոպական Միության և նրա Արևելյան գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցության առանցքում: ԵՄ-ն իր տարածաշրջանային ծրագրերի և անմիջապես Հայաստանին տրամադրվող օժանդակության միջոցով աջակցում է կրթությանը, վերապատրաստմանն ու երիտասարդական քաղաքականություններին՝ հնարավորություններ ստեղծելով անհատների և կազմակերպությունների համար: