Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

EU and Armenia: a partnership for youth

Yerevan, 18/10/2017 - 15:32, UNIQUE ID: 171018_10
Factsheets

Երիտասարդները գտնվում են Եվրոպական Միության և նրա Արևելյան գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցության առանցքում: Սակայն երիտասարդության շրջանում գործազրկությունը հատկապես բարձր է Հայաստանում, և քիչ երիտասարդներ են ներգրավված այն հիմնախնդիրների շուրջ, որոնք կանխորոշելու են իրենց ապագան: Այս մարտահրավերի էությունը կայանում է նրանում, որպեսզի աջակցություն ցուցաբերվի ավելի մեծ հնարավորություններին և մասնակցությանը՝ տնտեսական զարգացմանը, ժողովրդավարացման խորացմանն ու հասարակության առավել կայունացմանը նպաստելու նպատակով: ԵՄ-ն իր տարածաշրջանային ծրագրերի և անմիջապես Հայաստանին տրամադրվող օժանդակության միջոցով աջակցում է կրթությանը, վերապատրաստմանն ու երիտասարդական քաղաքականություններին՝ հնարավորություններ ստեղծելով անհատների և կազմակերպությունների համար: