Delegation of the European Union to Armenia

Մահապատժի դեմ պայքարի օրվա կապակցությամբ Եվրոպական միության Արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի համատեղ հայտարարությունը

Բրյուսել, 10/10/2017 - 10:25, UNIQUE ID: 171010_31
Joint Statements

Մահապատժի դեմ պայքարի եվրոպական եւ համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպայի խորհուրդը եւ Եվրոպական միությունը վերստին հաստատում են իրենց հաստատուն և միանաշանակ ընդդիմությունը մահապատժի իրականացմանը՝ բոլոր դեպքերում և հանգամանքներում: Մահապատիժը որպես պատժամիջոց համատեղելի չէ մարդկային արժանապատվության հետ: Այն անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունք է, որը չունի ապացուցված կանխարգելիչ ազդեցություն եւ թույլ է տալիս, որ դատավարության ընթացքում թույլ տրված սխալները դառնան ճակատագրական եւ անդառնալի: Մահապատժի վերացումը Եվրոպայում առանձնահատուկ ձեռքբերում է, որի շնորհիվ այն չեղյալ է հայտարարվել Եվրոպական միության եւ Եվրախորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից:

Մահապատժի դեմ պայքարի եվրոպական եւ համաշխարհային օրվա կապակցությամբ  Եվրոպայի խորհուրդը եւ Եվրոպական միությունը վերստին հաստատում են իրենց հաստատուն և միանաշանակ ընդդիմությունը մահապատժի իրականացմանը՝ բոլոր դեպքերում և հանգամանքներում: Մահապատիժը որպես պատժամիջոց համատեղելի չէ մարդկային արժանապատվության հետ: Այն անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունք է, որը չունի ապացուցված կանխարգելիչ ազդեցություն եւ թույլ է տալիս, որ դատավարության ընթացքում թույլ տրված սխալները դառնան ճակատագրական եւ անդառնալի:

 

Մահապատժի վերացումը Եվրոպայում առանձնահատուկ ձեռքբերում է, որի շնորհիվ այն չեղյալ է հայտարարվել Եվրոպական միության եւ Եվրախորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից:

 

Մահապատժի չեղարկումը՝ օրենքի ուժով կամ գործնականում, հանդիսանում է  Եվրոպայի խորհրդի անդամակցության նախադրյալ. Մահապատժի կիրառման բացարձակ արգելքը բոլոր հանգամանքներում ամրագրված է Եվրամիության Հիմնարար իրավունքների մասին Խարտիայով:Ցանկացած անդամ պետության կողմից մահապատժի վերականգնումը կարող է հակասել երկու կազմակերպությունների հիմնադիր հիմնարար արժեքներին եւ  պարտավորություններին

 

Եվրոպայի խորհուրդը եւ Եվրոպական միությունը հորդորում են բոլոր եվրոպական պետություններին վավերացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  մահապատիժի չեղարկմանը նվիրված արձանագրությունները: Նրանք հորդորում են Բելառուսին՝ մահապատիժ կիրառող միակ եվրոպական երկրին սկսել մորատորիում մահապատժի նկատմամբ՝ որպես երկիրը համաեվրոպական իրավական չափանիշներին մոտեցնելու վճռորոշ քայլ:

 

Եվրոպայի խորհուրդը եւ Եվրամիությունը վերստին դիմում են մահապատիժ իրականացնող աշխարհի բոլոր երկրներին հաստատապես հորդորելով նրանց անհապաղ սկսել մորատորիում մահապատժի իրականացման նկատմամբ՝ որպես մահապատժի վերացման առաջին քայլ, ինչպես նաև մահապատժի առկա դատավճիռները փոխարինել բանտարկությամբ:

 

Միաժամանակ, այդ բոլոր երկրները ենթարկվելով միջազգային իրավունքին պարտավոր են խուսփեն մահապատիրժ իրականացնել անչափահասների, հոգեկան հիվանդությունից տառապող անձանց, մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց եւ հատուկ ծանր հանցագործություններ չկատարած անձանց նկատմաման (մասնավորապես մահապատիժ չպետք է իրականացվի տնտեսական կամ թմրամիջոցների առեւտրով զբաղվող հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ): Բացի դրանից, մահապատիժը չպետք է իրականացվի, քանի դեռ համապատասխան տեղեկությունները տրամադրված չեն դատապարտյալների մոտ հարազատներին եւ փաստաբաններին:

 

Եվրոպայի խորհուրդը եւ Եվրամիությունը ողջունում են մահապատժի չեղարկման գլոբալ միտումները, որն արդեն տվել է իր  արդյունքները. աշխարհի բոլոր երկրների երկու-երրորդի կողմից մահապատիժը չեղյալ է հայտարարվել օրենքով կամ  վերացվել է գործնականում

Անհրաժեշռտ է օգտագործել այս գլոբալ միտումը՝ ներգրավելու մահապատիժ իրականացնող  մնացած բոլոր երկրներին

 

Եվրախորհուրդը եւ Եվրամիությունը կշարունակեն իրենց ներգրավվածությունը Միավորված ազգերի կազմակերպությունում` ի աջակցություն մահապատժի վերացմանն ուղղված  համաշխարհային շարժմանը: Կիրառման կդրվեն բոլոր առկա միջոցները` մահապատժի նշանակման եւ իրականացման ժամանակ խոշտանգումների դեմ պայքարի եւ այլ ծանր, մարդու իրավունքների խախտման դրսևորումների դեմ պայքարելու համար:

Editorial Sections: