Delegation of the European Union to Armenia

Հայաստանի միակցվածության բարելավումը տարածաշրջանի և աշխարհի հետ

Երևան, 29/09/2017 - 16:13, UNIQUE ID: 170929_16
Press releases

Այսօր, «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» (ԲԲԳԱ) ծրագրի շրջանակներում Բավրայի ՍԱԿ-ի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

Պարզեցված ընթացակարգեր և կրճատված սպասելաժամանակ, ժամանակակից ենթակառուցվածք և սարքավորումներ, անվտանգության բարելավում` ահա այն բազմաթիվ առավելություններից մի քանիսը, որ հայ-վրացական սահմանի Բավրա արդիականացված անցակետը (ՍԱԿ) կտա Հայաստանի քաղաքացիներին։ Ավելին, այն կօգնի ընդլայնել միջազգային առևտուրը, տարանցումներն ու զբոսաշրջությունը։

Այսօր, «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» (ԲԲԳԱ) ծրագրի շրջանակներում Բավրայի ՍԱԿ-ի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

Բավրայի սահմանի նոր անցակետի բացումը՝ Բագրատաշենի և Գոգավանի ՍԱԿ-երի հետ միասին, որոնց բացումը տեղի ունեցավ 2016թ. նոյեմբերի 4-ին, ևս մեկ քայլ է դեպի սահմանային գերատեսչությունների կողմից ծառայությունների առավել արդյունավետ տրամադրում և անվտանգության բարձրացում։ Սակայն նոր ենթակառուցվածքն ու սարքավորումները բարեփոխումների միայն մի մասն են։ Այս ժամանակակից ՍԱԿ-ը և մասնագետ սահմանային աշխատակիցները կօգնեն առևտրի ու ապրանքների տարանցման դյուրացմանը, կկրճատեն տարբեր գործողությունների իրականացման ժամանակն ու ծախսերը, միաժամանակ բիզնեսի և սոցիալական նպատակով մարդկանց շարժը սահմանով կդարձնեն ավելի հարմար։ Սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության (Frontex) ավելի վաղ անցկացրած ՍԱԿ-երի Արևելյան գործընկերության 2017թ. հետազոտությամբ Բագրատաշենի ՍԱԿ-ին (Զվարթնոց միջազգային օդանավակայանի հետ միասին) շնորհվեց ամենաբարձր միավորները, հիմք ընդունելով ճանապարհորդների սահմանահատման փորձի գոհունակությունը, ներառելով ենթակառուցվածքը, անվտանգությունը, սահմանապահների մասնագիտական պատրաստությունը, լրացուցիչ տեղեկություններից օգտվելու մատչելիությունը և հարմարությունների տրամադրումը երեխաներին ու տարիքավոր մարդկանց։

 

«Բավրայի ամբողջովին վերակառուցված սահմանային անցակետի (ՍԱԿ) բացումը ԵՄ-Հայաստան համագործակցության հիանալի օրինակ է՝ ուղղված Հայաստանի հաղորդակցության բարելավմանը և երկրի առևտրի ու տնտեսական զարգացման աջակցությանը։ Վերազինված Բավրայի ՍԱԿ-ը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և նպատակ ունի հարմար պայմաններ տրամադրել ձեռներեցության և քաղաքացիների համար։ Բագրատաշենի և Գոգավանի ՍԱԿ-երի հետ միասին այն ապրանքների շարժի համար երեք այլընտրանքային ճանապարհ կապահովի Հայաստանի ու Վրաստանի միջև, ինչպես նաև այլ երկրների հետ, միաժամանակ կխթանի այն շրջանների ու մարզերի զարգացումը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները», նշեց Հայաստանում ԵՄ պատվիրականության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, «ԵՄ ցանկանում է շարունակել օժանդակությունն այս ոլորտում և սերտորեն աշխատում է բոլոր հայ գործընկերների հետ՝ Հայաստանի այլ ՍԱԿ-երում նույնատիպ աշխատանքներ իրականացնելու համար»։

Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին նշեց՝ «Ողջունում եմ բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի երեք անցակետերի վերակառուցումը։ Իմ անձնական փորձից գիտեմ, որ դա մեծապես նպաստում է մարդկանց ճանապարհորդությանը և ապրանքների փոխանակությանը, այդպիսով օգուտ բերելով ամբողջ տարածաշրջանին և Եվրոպական միությանը»։

«Հայաստանի հաղորդակցության բարելավումը տարածաշրջանի և մնացած աշխարհի հետ կարող է նշանակալի ներդրում լինել առևտրի ու տարանցումների, զբոսաշրջության և օտարերկրյա ուղղակի ներդրումների համար, որոնք բոլորն էլ խթան կհանդիսանան Հայաստանի ազգային առաջնահերթությունների համար։ Ժամանակակից սահմանային ենթակառուցվածքն ու սահմանների արդյունավետ կառավարման ընթացակարգերն է՛լ ավելի կխթանեն կառավարության տնտեսական օրակարգին, Հայաստանը դարձնելով ապրանքների առաքման տարանցիկ երկիր դեպի Վրաստան, Իրան և ավելի հեռու երկրներ», ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։ Պրն. Բուզետտոն բարձր գնահատեց ԵՄ հաստատություններին, Հայաստանի կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին սահմանային կառավարման բոլոր նախաձեռնությունների իրականացման ժամանակ հանդես բերած հիանալի գործընկերության համար և մեկ անգամ ևս նշեց ՄԱԶԾ-ի պատրաստակամությունն ու հանձնառությունը շարունակելու օժանդակել սահմանների կառավարման բարեփոխման հավակնոտ ծրագրի իրականացման Հայաստանի կառավարության ջանքերին։

Ծրագրի համար Հայաստանի կառավարությունը Եվրոպական ներդրումների բանկից ստացել է 30,8 միլիոն եվրո փոխառություն, որն օգտագործվել է երեք սահմանային անցակետերի ենթակառուցվածքի ու սարքավորումների համար։ Եվրոպական միությունն այս փոխառության հետ մեկտեղ հատկացրել է 17,2 միլիոն եվրո դրամաշնորհ, և ՀՀ կառավարության ներդրված միջոցները կազմել են 4,44 միլիոն եվրո։ Որպես ծրագրի հիմնական իրականացնող հանդես է եկել ՄԱԶԾ-ը, որը կատարել է 1,9 միլիոն եվրոյի ֆինանսական ներդրում։

Շինարարական աշխատանքների կապալառուն եղել է ֆրանսիական SADE ընկերության ղեկավարած կոնսորցիումը, իսկ շինարարության վերահսկումն իրականացրել է բելգիական SAFEGE խորհրդատու ճարտարագետների կազմակերպությունը։

 

***

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով մոտ 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Կայուն զարգացման նպատակներին:

 ***

Եվրահանձնաժողովը ԵՄ գործադիր մարմինն է: Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

***

ԵՄ Եվրոպական ներդրումային բանկը նախագծեր է ֆինանսավորում Հայաստանում Արևելյան հարևանության երկրների համար նախատեսված ԵՄ Խորհրդի և Եվրոպական խորհրդարանի մանդատի հիման վրա: Առ այսօր ԵՆԲ-ը 207 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 10 սուվերեն վարկ է տրամադրել Հայաստանի Հանրապետությանը:

2014-2020թթ. ներկա մանդատը ԵՆԲ-ին թույլ է տալիս մինչև 4.8 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԵՄ-ի և նրա Արևելան հարևանների համար նշանակալի նախագծերին` տեղի մասնավոր հատվածի զարգացման, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխությունների բնագավառներում: Այդ աջակցությունը մեծացնելու նպատակով Բանկը նաև սեփական ռիսկով 3 միլիարդ եվրոյի չափով Հարևանության ֆինանսական կառույց է հիմնել:

 

Հավելյալ տեղեկատվության համար դիմել`

Հովհաննես Սառաջյանին

ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու

հեռ: (+374 60) 530000 (128)  

բջջ: (+374 91) 420122

էլ. փոստ: hovhannes.sarajyan@undp.org

 

 

 

Փաստաթղթեր

Languages:
Bộ phận Biên tập: