«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է ԶԼՄ ներկայացուցիչներին Երևանում արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառի բացման կապակցությամբ կազմակերպված ճեպազրույցի:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, Մոսկովյան փողոցի արևային էներգիայով սնուցվող կանգառում (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի (հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք) հանդիպակաց մայթին): Խնդրում ենք ներկայանալ 09:45-ին գրանցման համար:
Ճեպազրույցին խոսքով հանդես կգա Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Խնդրում ենք Ձեզ հետ բերել բջջային հեռախոսներն ու լիցքավորման լարերը՝ արևային էներգիայով սնուցվող կանգառը փորձարկելու համար:
Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում այլընտրանքային էներգիայի օգտագործումը խթանելու համար: Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և թույլ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին՝ անվճար լիցքավորելու բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորուները արևային էներգիայով: Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական 24 հեռախոս:
Ս.թ. հուլիսի 3-7-ը «Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» նախաձեռնության շրջանակում մի շարք միջոցառումներ են տեղի ունենում Երևանում և մարզերում՝ ներկայացնելու համար Եվրոպական միության աջակցությունը էներգետիկայի ոլորտում բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև վերականգնվող, այլընտրանքային ու կայուն էներգիայի ոլորտում վերջին զարգացումներն ու հեռանկարները ԵՄ ֆինանսավորմամբ և գործընկեր կառույցների ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերի միջոցով:
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք դիմել Սոնա Թադևոսյանին, +374 55 992 217:
Հետագա տեղեկատվության համար դիմել Ռիփսիմե Ունանյանին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդակցության համակարգող՝ + 374 10 546 494, էլ.փոստ: Ripsime.Unanyan@eeas.europa.eu: