Delegation of the European Union to Armenia

Եվրոպական միության անունից Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Մամուլի ազատության միջազգային օրվա՝ մայիսի 3-ի կապակցությամբ

Բրյուսել, 03/05/2017 - 12:26, UNIQUE ID: 170503_11
Statements by the HR/VP

Ազատ մամուլը կարևոր է գործուն ժողովրդավարության կայացման համար: Այսօր` լրագրության համար ծանր պայմաններում, նշում ենք Մամուլի ազատության միջազգային օրը: Ամբողջ աշխարհում ավելի հաճախակի են դարձել ազատ արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ հարձակումները:

Մամուլի ազատությունը, բազմազանությունն ու անկախությունը պարտադիր է  աշխարհում ժողովրդավարությունը խթանելու և պաշտպանելու համար: Ազատ մամուլը և արտահայտման ազատությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից են, որոնք նպաստում են կայուն, ընգրկուն և դիմակայուն  հասարակությունների կայացմանը և կարող են օգնել չեզոքացնելու առաջացած լարվածությունն ու զսպել հակամարտությունները: ԵՄ-ն աջակցում է Կայուն զարգացման 2030 Օրակարգի կյանքի կոչմանը, որը ներառում է ազատ արտահայտման իրավունքի պաշտպանությունը և տեղեկության համընդհանուր հասանելիության ապահովումը:

Անհրաժեշտ է աջակցել անկախ, որակյալ եւ էթիկային համապատասխանող  լրագրությանը: Դյուրացնելով հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ որակյալ և լավ ուսումնասիրված տեղեկատվության ազատ հոսքը, ինչպես նաև հանդես գալով որպես «հանրային հսկող»՝ անկախ ԶԼՄ-ները  կազմում են մասնակցային ժողովրդավարության հիմքը, և կարևոր գործիք են, որի միջոցով կարելի է կառավարություններին հաշվետու դարձնել իրենց կատարած գործողությունների համար: ԵՄ-ն երաշխավորում է, որ  ազատ արտահայտման նկատմամբ հարգանքը ներառված է ԵՄ քաղաքականության բոլոր ուղղություններում  և զարգացման ծրագրերում: Երրորդ երկրներում` ԵՄ-ն հատկապես ֆինանսավորում է կոնկրետ ծրագրեր, որոնք միտված են  լրագրության որակի կատարելագործմանը, ինչպես նաև հանրային տեղեկատվության եւ ազատ արտահայտման հասանելիության բարձրացմանը: 2015 թվականից ի վեր ԵՄ-ն աջակցություն է տրամադրում  վտանգի ենթարկված շուրջ 45 իրավապաշտպանների, որոնք փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խթանում են ազատ արտահայտման իրավունքը:

ԵՄ-ն դատապարտում է լրագրողների եւ ԶԼՄ-ների մասնագետների նկատմամբ անցանց եւ կիբեր տարածությունում իրականացվող սպառնալիքների ու  բռնության աճող դեպքերը: Ակնկալվում է, որ ի կատարումն խոսքի ազատության պաշտպանության եւ լրագրողների անվտանգության վերաբերյալ ստանձնած համընդհանուր պարտավորությունների՝ բոլոր պետությունները պետք է տրամադրեն աջակից իրավական միջավայր և քրեական հետապնդում իրականացնեն  լրագրողների նկատմամբ հարձակումների բոլոր դեպքերի առնչությամբ: Երրորդ երկրների հետ երկկողմ շփումներում, ինչպես նաեւ բազմակողմ եւ տարածաշրջանային հարթության վրա՝ ԵՄ-ն հետևողականորեն ընդդիմանում խոսքի ազատությունը սահմանափակող ցանկացած օրենսդրության, կարգավորման կամ քաղաքական ճնշման, ինչպես նար կոնկրետ քայլեր է ձենարկում լրագրողների և բլոգերների նկատմամբ հարձակումների կանխարգելման և արձագանքման ուղղությամբ:

Առցանց և ցանցից դուրս ազատ արտահայտման ԵՄ ուղենիշները, որոնք ընդունվել են 2014-ին, (եւ դրանց շարունակական իրականացումը), վերահաստատում է՝ կարծիքի և խոսքի ազատության խթանմանը նպաստելու Եվրամիության վճռականությունը, որպես իրավունքներ, որոնք պետք է իրացվեն բոլորի կողմից և ամենուրեք՝ հիմք ընդունելով  հավասարության, խտրականության բացառման և համընդհանրության սկզբունքները, լրատվության ցանկացած միջոցներով և անկախ պետական սահմաններից:

 

Ritstjórnargreinar: