ԵՄ-ն պարտավորվում է Հայաստանի զարգացման ենթատեքսում հզորացնել և աջակցել ՔՀԿ-ներին և տեղական իշխանություններին: Մենք հավատում ենք, որ կարող ենք անել դա տեղական մակարդակում՝ դյուրացնելով քաղհասարակության և տեղական իշխանությունների մասնակցությունը աղքատության նվազեցման և կայուն զարգացման գործընթացում: Համայնքների զարգացումը նորարար եղանակներով` սպորտի, մշակույթի, կրթության և տուրիզմի միջոցով, կարող է զգալիորեն նպաստել այս նպատակին»,- նշեց ԵՄ դեսպանը:
Հայտամրցույթի նպատակն է սպորտի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության միջոցով նպաստել մարդկանց շփմանն ու տեղական համայնքների զարգացմանը, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մարզերում:
Ծրագրերի առաջարկները կարող են աջակցել նաև այլ ոլորտների զարգացմանը` (1) բացօթյա միջոցառումներ, օրինակ՝ ամառային և ձմեռային սպորտաձևեր, որոնք կարող են նպաստել զբոսաշրջության զարգացմանը, (2) առկա պարտադիր կրթության և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանակում հավելյալ կրթական ծրագրեր, որոնք առաջարկում են նորարար ուսումնական հարթակներ և տարածքներ, (3) մշակութային ասոցիացիաներ, որոնք խթանում են կատարողական արվեստի, երաժշտության, թատրոնների, գրականության, կերպարվեստի, անիմացիայի, ֆիլմերի զարգացումը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեկնարկել է ծրագրային առաջարկների երկու դրամաշնորհ՝ 4.4 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով՝ զարգացման ենթատեքսում հզորացնելու և աջակցելու ՔՀԿ-ներին և տեղական իշխանություններին: Այս երկու հայտամրցույթները լրացնում են Հայաստանում քաղհասարակության կարողությունների զարգացման և վերադրամաշնորհային ծրագրերի էական շարունակական աջակցությունը և մշակույթի և ստեղծարար ոլորտները խթանելու համար ստեղծված ու վերջերս հայտարարված Տարածքային զարգացման համար 1 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհը: «Հայաստանում քաղհասարակության հզորացումը» դրամաշնորհի մեկնարկի մասին հայտարարվել է ապրիլի 10-ին Երևանում:
Հետևեք հղումներին՝ այս երկու հայտամրցույթների մասին տեղեկանալու համար.
Զարգացման ենթատեքստում ՔՀԿ-ներ և տեղական իշխանություններ – Գործողություններ գործընկեր երկրներում (խումբ 1 և 2) - http://bit.ly/2mMybQ2
Հայաստանում քաղհասարակության հզորացումը - http://bit.ly/2nr8npC
Ընդհանուր տեղեկություններ
ԵՄ-ն փնտրում է ծրագրային առաջարկներ՝ աջակցելու համայնքների զարգացմանը նորարար եղանակներով` սպորտի, մշակույթի, կրթության և տուրիզմի միջոցով:
Այս հայտամրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 2,900,000 եվրո: Ծրագրերի առաջարկները պետք է կազմեն 300,000-600,000 եվրո:
Այս հայտամրցույթի հիմնական բնորոշ առանձնահատկությունը կլինի ենթադրամաշնորհը` ֆինանսական աջակցության տրամադրումը երրորդ կողմերին: