• Current language: hy

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո

Նոր համաձայնագիրը  կընդլայնի ԵՄ-Հայաստան  հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով համաշխարհային, քաղաքական և տնտեսական նոր հետաքրքրությունները, որոնք մենք կիսում ենք, և նաև առկա մարտահրավերները, որոնց ցանկանում ենք  միասնաբար դիմակայել:

Մենք ձգտում ենք ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, և բնապահպանության ոլորտներում, ստեղծել առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ և, նաև ընդլայնել շարժունությունը՝ ի շահ մեր քաղաքացիների: 

Այսօր քննարկեցինք մեր ընդհանուր արժեքները, ներառյալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հանձնառությունը, որոնք հանդիսանում են նոր Համաձայնագրի և մեր հետագա համագործակցության հիմքը:

ԵՄ-ն արդեն հանդիսանում է Հայաստանի առաջին առևտրային գործընկերը, առաջին միջազգային դոնորն ու բարեփոխումների ամենահզոր աջակիցը: Մեր նպատակն է հետագա տարիների ընթացքում ավելի ընդլայնել առկա հարաբերությունները, և քաջալերում ենք  Հայաստանին շարունակել բարեփուխումները տնտեսական զարգացման, բիզնես միջավայրի, դատական համակարգի և մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ինչպես նաև ազատ և արդար ընտրություններն ապահովող միջացառումների ուղղությամբ:    

Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը. ստատուս-քվոն անկայուն է: Հակամարտությանը անհրաժեշտ է շուտափույթ՝  միջազգային իրավունքի նորմերին համահունչ քաղաքական  հանգուցալուծում: Այն չունի ռազմական լուծում: ԵՄ-ն շարունակում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության ջանքերին և նրանց կողմից ներկայացվող առաջարկներին:

Պարո՛ն Նախագահ,

Անչափ շնորհակալ եմ Բրյուսել կատարած  այցի, Ձեր բոլոր ջանքերի և մեր համագործակցության համար: 

Խմբագրական բաժիններ: