THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Մեկ միլիոն եվրո բյուջեով ԵՄ դրամաշնորհ Շիրակի մարզի մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացման համար

17.02.2017
Teaser

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Գյումրիում հայտարարել է մեկ միլիոն եվրո բյուջեով Տարածքային զարգացման դրամաշնորհի մասին, որն ուղղված է մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը` ի շահ Շիրակի մարզում բնակվող Հայաստանի քաղաքացիների:

Text

Դրամաշնորհը կօգնի զարգացնել ծրագրերի և դրամական միջոցների կառավարման կարողությունները`անմիջականորեն նպաստելով Շիրակի մարզի զարգացմանը: Այն կնպաստի մրցակցության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու  արտագաղթի միտումների նվազեցմանը:

 «Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը Շիրակի մարզում հզոր գործիք է, որը միտված է խթանելու մշակույթը` որպես սոցիալական և տնտեսական զարգացման կատալիզատոր: Երբ ասում եմ մշակույթ, նկատի ունեմ՝ կստեղծվեն ավելի շատ աշխատատեղեր ստեղծարարության և նորարարության ոլորտներում: Կարևորելով մշակույթը Հայաստանի տարածքային զարգացման ենթատեքստում, հետամուտ ենք կառուցելու մշակութային կամուրջներ՝ միավորելով մարդկային կապիտալը, նորարարությունը, ներառումն ու ենթակառուցվածքները», նշեց ԵՄ դեսպանը:

Հայտամրցույթը հանդիսանում է երկրորդը՝ «Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր դրամաշնորհի (ՏԶՊԾԴ)» շրջանակներում: ՏԶՊԾԴ-ն Հայաստանում մինչ այժմ իրականացվող ամենամեծ տարածաշրջանային ծրագիրն է թե՛ տրամադրվող ֆինանսավորման ծավալների առումով, թե՛ աշխարհագրական ծածկույթի տեսանկյունից:

ՊՏԶԾԴ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միջև համաչափ սոցիալական և տնտեսական զարգացումն  ապահովելու գործում:

 

ՊՏԶԾԴ հատուկ նպատակներն են՝ (1) ստեղծել տնտեսական հնարավորություններ և դիվերսիֆիկացնել Հայաստանի տասը մարզերի տնտեսությունը (աջակցություն գործարար ոլորտին, արդյունավետ ներդրումներ, համագործակցություն ընկերությունների շրջանում, հատկապես ՓՄՁ-ներ և առնչվող ենթակառուցվածքներ), և (2) ստեղծել զբաղվածության ապահովման հնարավորություններ մարզերում (տրամադրելով համապատասխան հմտություններ և խթանել կայուն զբաղվածություն աճի, զարգացող և նորարարական ոլորտներում հատկապես չափահաս երիտասարդների շրջանում):

 

Ընդհանուր տեղեկություններ

2015 թվականի սեպտեմբերի 14-ին Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) կողմից հրապարակվեց  «Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ)» առաջին հայտամրցույթի հրավերը: Գործընթացի վերջում յոթ ծրագրեր ստորագրեցին  դրամաշնորհային պայմանագրեր ԵՄ-ի և ՏԿԶՆ-ի հետ: Ծրագրերի իրականացումը սկսվել է 2017 թվականի սկզբին:

Այժմ հայտարարվում է դրամաշնորհի 2-րդ հայտամրցույթը, որի նպատակն է ընտրել տարածքային 1 կամ 2 լրացուցիչ ծրագիր, որոնք  կֆինանսավորվեն ՏԶՊԾԴ-ի ֆոնդի մնացորդից: Երկրորդ հայտամրցույթի շրջանակներում հրավիրվում են հայտեր՝ Շիրակի մարզի մշակույթի և ստեղծարարության  ոլորտներին առնչվող գաղափարներով: Ծրագիրի միջոցով կստեղծվեն նոր աշխատատեղեր, աջակցություն կտրամադրվի Շիրակի մարզում գրանցված ՓՄՁ-ներին ու ձեռնարկություններին:

Այդուհանդերձ, մրցույթին դիմել կարող են բոլոր ՀՀ մարզերում գործող ՝ մրցույթի պահանջները բավարարող կազմակերպությունները, եթե նրանք գտնեն համապատասխան տարածքային գործընկեր թիրախ հանդիսացող  տարածքում:

ՏԶՊԾԴ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միչև համաչափ սոցիալական և տնտեսական զարգացումն ապահովելու գործում:

ՏԶՊԾԴ հատուկ նպատակներն են՝ (1) ստեղծել զբաղվածության ապահովման հնարավորություններ Շիրակի մարզում, այն է՝ ապահովել անհրաժեշտ հմտություններ և, հատկապես չափահաս երիտասարդության շրջանում, խթանել կայուն զբաղվածությունը մշակույթի և ստեղծարար տնտեսության ոլորտում:

 (2) ստեղծել տնտեսական հնարավորություններ Շիրակի մարզում, այն է՝  աջակցել գործարար միջավայրի բարելավմանը, նպաստել արդյունավետ ներդրումների իրականացմանը, խթանել համագործակցությունը ընկերությունների միջև՝ հատկապես ՓՄՁ-ների և նպաստել մշակույթի և ստեղծարար տնտեսության ոլորտին առնչվող ենթակառուցվածքների զարգացմանը:

Երկրորդ հայտամրցույթի բյուջեն կազմում է շուրջ 1 մլն եվրո, որից 700.000 եվրոն տրամադրվում է Եվրոպական միության կողմից, 175.000 եվրոն՝ Հայաստանի կառավարության, և նվազագույնը 10% հավելվում է դիմորդներ կողմից  համաֆինանսավորման սկզբունքով: Ծրագրերի առաջարկները պետք է կազմեն 486.000 - 1.400.00 եվրո (հաշվի առնելով ԵՄ դրամաշնորհը, կառավարության ու դիմորդի համաֆինանսավորումը): Ընտրված ծրագրերի իրականացման առավելագույնը ժամկետը 24 ամիս է:

Դրամաշնորհ ստացած ծրագրերի ընտրությունը կկազմակերպվի 2 փուլով: Առաջին փուլում դիմորդի կողմից պետք է ներկայացվի միայն մեկ կարճ փաստաթուղթ (այսպես կոչված հայեցակարգ), որի ներկայացման վերջնաժամկետը 2017թ. մարտի 24-ն է: Ծրագրի ամբողջական առաջարկներ կներկայացվեն միայն ընտրված թեկնածուների կողմից: Դրամաշնորհի ստացման պայմանագրերը կստորագրվեն 2017թ. սեպտեմբերին: Ամբողջ գործընթացի ընթացքում դիմորդները Հայաստանում Եվրոպական միության Տեխնիկական աջակցության թիմի կողմից կստանան  կարիքներին հարմարեցված դասընթացներ եւ ինտենսիվ խորհրդակցություն, այդ  աջակցությունը կշարունակվի նաև ծրագրի իրականացման ժամանակահատվածում:

Դրամաշնորհային ծրագիրը ոչ միայն կնպաստի մարզերի զարգացմանը, կբարձրացնի նրանց տնտեսական մրցունակությունը, կնվազեցնի արտագաղթի միտումները, այլև կօգնի զարգացնել Հայաստանի մարզերի կողմից ծրագրի և ֆինանսների կառավարման կարողությունները:

 

Կարգ
Press releases
Տեղակայումը

Երևան

Editorial sections
Armenia