THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Մեկնարկեց Եվրոպական միության կողմից կազմակերպված Հայաստանում կոռուպցիայի դեմ իրազեկման արշավը

01.02.2017
Teaser

Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակությունը մեկնարկ տվեց տեղեկատվական արշավին՝ բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը կոռուպցիայի բացասական հետևանքների մասին, ինչպես նաև տեղեկացնելու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աջակցման գործում Եվրոպական միության ջանքերի վերաբերյալ:

Text

«Կանգնեցնե՛նք կոռուպցիան» իրազեկման արշավը մշակվել է ՀՀ կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարում փորձագետների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Այն ներկայացնում է կոռուպցիայի դրսևորման վառ օրինակներ (ինչպիսին՝ կաշառակերություն, շահերի բախում, օլիգոպոլիա) և դրանց վնասակար ազդեցությունը տնտեսական զարգացման վրա: Այս տեղեկատվական արշավը փաստում է նաև հասարակության շրջանում կոռուպցիայի նվազեցման գործում Եվրոպական միության և Հայաստանի համատեղ աշխատանքի մասին:

«Եվրոպական միության համար կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է Հայաստանում, որը երկրում կայուն զարգացման, իրավահավասար հասարակություն և ժողովրդավարական քաղաքական համակարգ կառուցելու առանցքն է: Հուսով եմ, որ կաշառակերությունը որպես չարիք ներկայացնելով՝ այս տեղեկատվական արշավը կբարձրացնի կոռուպցիայի հեռահար բացասական հետևանքների մասին իրազեկության մակարդակը երիտասարդների և մեծահասակների շրջանում»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանի Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերները ստիպում են ձևավորել պայքարի նորարարական տեսլական՝ հիմնվելով էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման, մասնակցային, հաշվետու և թափանցիկ կառավարման համակարգի ներդրման մոտեցումների վրա»:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ասաց. «Իրավաբանների հայկական ասոցիացիան վերջերս ավարտել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, որն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը շատ հաջողված էր: Ձեռքբերումներից հատկանշական է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ստեղծումը, որը ներկայումս արդյունավետ գործունեություն է ծավալում: Ավելին, Հայաստանում քրեականացվեց ապօրինի հարստացումը, ինչպես նաև համատեղ մշակվեց և Կառավարությանը ներկայացվեց կոռուպցիայի դեմ պայքարի երկու անկախ  գործակալության մոդել: Հակակոռուպցիոն գործակալության օրենսդրությունն այժմ մշակման փուլում է»:

 

Իրազեկման արշավը կշարունակվի ողջ 2017 թ.-ի ընթացքում` հանրության ուշադրությունը հրավիրելով կոռուպցիայի տարբեր դրսևորումներին և Հայաստանում դրա դեմ պայքարի միջոցներին:

 

Ծանոթացում. հանրային արշավը ներկայացնող պատկերները, անիմացիոն տեսանյութերը, էլեկտրոնային կառավարման վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմերը, հանրային արշավի պաստառն ու տեղեկատվական այլ նյութեր հասանելի են պատվիրակության վեբկայում՝ https://eeas.europa.eu/delegations/armenia_hy

Հետևիր՝ @EU_Armenia թվիթերյան էջին

Հավանիր՝ @eudelegationtoarmenia ֆեյսբուքյան էջը

Դիտիր ՝ https://www.YOUTUBE.com/user/EUDelArmenia ալիքը

Բաժանորդագրվիր առցանց տեղեկագրին՝ http://eunewsletter.am/