Delegation of the European Union to Armenia

Կայուն զարգացում. Եվրոպական միությունը սահմանում է իր առաջնահերթությունները

Ստրասբուրգ, 22/11/2016 - 17:32, UNIQUE ID: 161128_3
Press releases

Եվրոպական հանձնաժողովը սահմանում է Եվրոպայի և ամբողջ աշխարհի կայուն զարգացմանը միտված ռազմավարական հայեցակարգ:

Եվրոպական միությունը թողարկեց իր առաջին՝ Կայուն եվրոպական ապագայի ապահովման ուղղությամբ հետագա քայլերի մասին ԵՄ հաղորդագրությունը, որում նկարագրվում է, թե ինչպես է Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված քաղաքական տաս առաջնահերթությունների իրականացումը նպաստելու ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» կյանքի կոչմանը, և թե ինչպես է Եվրամիությունը պատրաստվում հետագայում իրագործել Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ): Երկրորդ Հաղորդագրությամբ՝ նվիրված Զարգացման վերաբերյալ  Եվրոպական նոր համաձայնության ձեռք բերմանն առաջարկվում է ընդհանուր տեսլական, ինչպես նաև Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների միջև՝  զարգացմանն ուղղված համագործակցության ձևաչափ, որը համահունչ է «2030 օրակարգի» պահանջներին: Աֆրիկայի, Կարիբյան  ավազանի և Խաղաղօվկիանոսյան երկրների (ԱԿԽ) խմբի հետ գործընկերության վերանայմանը նվիրված ԵՄ երրորդ Հաղորդագրությամբ առաջարկվում է ստեղծել  այնպիսի համակարգեր, որոնք թույլ կտան մեկնարկել ԵՄ-ԱԿԽ հարաբերությունների  նոր և կայուն փուլ՝   մինչև 2020 թվականը ուժի մեջ «Գործընկերության շուրջ  Կոտոնու  համաձայնագրի» գործողության ժամկետը լրանալուց հետո:

Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը նշեց. «Մեր սերունդների և մոլորակի ապագան ի շահ բոլորիս կառուցելու նպատակներից ելնելով՝ ԿԶՆ իրագործումն ու կայունության ապահովման գաղափարն ընդունում ենք որպես կարևորագույն ուղենիշ և սկզբունք մեր կողմից իրականացվող բոլոր աշխատանքներում: Միացյալ Ազգերի Կազմակերպության «Կայուն զարգացման 2030 օրակարգը» կյանքի կոչելը հանդիսանում է համընդհանուր հանձնառություն, որի իրականացման համար պետք  է ապահովվի բոլորի՝ այդ թվում ԵՄ անդամ պետությունների և հասարակական կազմակերպությունների լայն շերտերի  մասնակցությունն ու փոխգործակցությունը:»

Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին նշեց. «Մեր օրերում շատ ավելի փոխշաղկապված ենք, քան երբևէ նախկինում, ուստի արտաքին ներդրումներն` ի շահ մեր սահմաններից դուրս գտնվող ժողովուրդների, միաժամանակ հանդիսանում են ներդրումներ հանուն Եվրոպայի: Առաջարկված փաստաղթերը հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ հզորացնել աշխարհի բոլոր գործընկերների հետ առկա համագործակցության ներազդումն ու, զուգահեռաբար, խթանել կայունությունը՝ տանը թե դրսում: Դա է հանդիսանում 2016 թվականի հունիսին թողարկված «Եվրոպական միության  գլոբալ ռազմավարության» էությունը: ԵՄ-ն կշարունակի վարել  արտաքին գործողություններ՝ աջակցելով խաղաղության, ժողվրդավարության և լավ կառավարման ամրապնդմանը, դիմադրողականության ամրացմանը բոլոր շերտերում  ինչպես նաև  խթանել համընդհանուր կայունությունն ու բարեկեցությունը

Միջազգային համագործակցության և զարգացման հարցերի հանձնակատար Նեվեն Միմիցան հավելեց. «Զարգացմանն ուղղված Եվրոպական նոր համաձայնության առաջարկով ԵՄ-ն արձագանքում է հետզհետե ավելի փոխշաղկապվող և մարտահրավերներով հագեցած աշխարհին: Ես կողմ եմ՝  ԵՄ կառույցների և բոլոր անդամ պետությունների համատեղ պատասխանատվության  պայմաններում իրական կոնսենսուսի ձևավորմանը. այն կօգնի մեզ առաջնորդել կայուն զարգացման նպատակների կյանքի կոչմանն ուղղված գլոբալ ակցիան: Աֆրիկայի, Կարիբյան  ավազանի և  Խաղաղօվկիանոսյան երկրների հետ ապագա գործընկերության մեր առաջարկին զուգահեռ, այն նույնպես հաստատում է Եվրամիության պատրաստակամությունը՝ փոխգործակցելու ամբողջ աշխարհի մեր գործընկերների հետ հանուն ավելի բարեկեցիկ համատեղ  ապագայի կառուցման

Կայունությունը եվրոպական բրենդ է: Եվրոպական միությունը՝ հաստատուն մեկնարկային դիրք զբաղեցնելով հանդերձ գրանցել է լուրջ ձեռքբերումներ՝ տնտեսական զարգացման, սոցիալական համախմբման և ժողովրդավարական հասարակությունների բարձր մակարդակն ապահովելու, ինչպես նաև կայուն զարգացմանն ուղղված բարձր հանձնառությունը ստանձնելու գործում, ինչն ամրագրված է Եվրոպական Դաշնագրերում: Այդուհանդերձ, այսօր է պետք ընտրել ապագայի պահպանությանն անհրաժեշտ՝ համապատասխան  հայեցակարգերը:  

ԵՄ Հանձնաժողովի նոր ռազմավարական հայեցակարգի հիմնական տարրերն են.

Կայուն Եվրոպական ապագայի համար ձեռնարկվող հետագա քայլերը 

- «Կայուն զարգացման 2030 օրակարգի» նկատմամբ ԵՄ-ն արաձագանքում է երկու ուղղությամբ. Առաջին հերթին ապահովելով Կայուն զարգացման նպատակների տարածումը Եվրոպական քաղաքականության շրջանակային հայեցակարգերում և գործող ԵՄ հանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթություններում, և երկրորդ՝ նախաձեռնելով վերլուծություն՝    նվիրված  ավելի երկարաժամկետ տեսլականի զարգացմանը, հաշվի առնելով 2020 թվականից հետո ոլորտային հայեցակարգերի մշակումը:     

- Եվրոպական հանձնաժողովն ի գործ կդնի առկա ամբողջ գործիքակազմը՝ ներառյալ օրենսդրական դաշտի ավելի արդյունավետ կանոնակարգման գործիքները՝ ապահովելով, որպեսզի  գործող և նոր քաղաքական հայեցակարգերում պաշտշաճ հաշվի առնվեն կայուն զարգացման երեք՝ սոցիալական, բնապահպանական ու տնտեսական հենասյուները:

- Հանրային մարմինների և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերին համախմբող դինամիկ տարածք ստեղծելով՝ Եվրոպական հանձնաժողովը կմեկնարկի շահագրգիռ միավորների բազմակողմ պլատֆորմի ստեղծման գաղափարը, որին կվերապահվի բոլոր ոլորտներում ԿԶՆ-իրագործումն ապահովելու  և  առաջավոր փորձի փոխանակումն ապահովելու կարևոր դերը:  

- 2017 թվականից սկսած՝ Եվրոպական հանձնաժողովը կներկայացնի  կանոնավոր բնույթի  հաշվետվություններ՝  2030 օրակարգի իրագործման գործում ԵՄ-ն ձեռքբերումների վերաբերյալ, ինչպես նաև  կնախաձեռնի կարծիքների փոխանակում՝   նվիրված ավելի երկարաժամկետ տեսլականի զարգացմանը, ուշադրության տակ առնելով 2020 թվականից հետո, ոլորտային քաղաքականությունների մշակման հեռանկարները:    

Եվրոպական նոր համաձայնություն զարգացման շուրջ

- Զարգացման շուրջ Եվրոպական նոր համաձայնության ձեռք բերմամբ առաջարկվում է արմատապես շրջել 2030 օրակարգի ներքո իրականացվելիք զարգացմանն ուղղված համագործակցությունը`արձագանքելով ավելի համալիր և փոխադարձ շաղկապված  մարտահրավերներին, որոնց հետ այսօր առերեսվում է ամբողջ աշխարհը:

- Առաջարկի միջոցով ներկայացվում է Եվրամիության բոլոր կառույցների և ԵՄ անդամ պետությունների ընդհանուր տեսլականն ու գործողությունների ձևաչափը՝ հատկապես կարևորելով զարգացման ոլորտային հորիզոնական  շարժիչները՝ գենդերային հավասարությունը, երիտասարդությունը, կայուն էներգետիկան, և կլիմային ուղղված գործողությունը, ներդրումները, միգրացիան և շարժունությունը: 

- Մեր նպատակն է բարձրացնել ԵՄ զարգացմանն ուղղված քաղաքականության արժանահավատությունը, արդյունավետությունն ու ազդեցությունը՝ հիմք ընդունելով ընդհանուր վերլուծությունները, ընդհանուր ռազմավարությունները, համատեղ ծրագրավորումը, համատեղ գործողությունն ու կատարելագործված հաշվետվությունները:

- Նոր կոնսենուսի շնորհիվ հնարավոր կլինի սահմանել Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների բոլոր՝ զարգացմանն ուղղված հայեցակարգերի շրջանակը: նմանօրինակ մոտեցման վառ օրինակ է «Եվրոպական արտաքին ներդրումային ծրագիրը», որի շրջանակներում «Զարգացմանը միտված պաշտոնական աջակցությանը» ավելացնելով ֆինանսավորման այլ աղբյուրների հատկացումներ՝ ի շահ աղքատության ամենա բարձր  ցուցանիշներ գրանցած երկրների կայուն աճ ապահովելու նպատակով:

2020 թվականից հետո՝ԱԿԽ երկրների հետ գործընկերության վերանայմանն ընդառաջ

- Նոր գործընկերությունը պետք է օգնի կառուցել խաղաղ, կայուն, արդյունավետ կառավարվող, բարեկեցիկ և ամուր դիմադրողականությամբ հասարակություններ, մեր սահմաններին կից երկրներում և անդին, ինչպես նաև կյանքի կոչել համաշխարհային մարտահրավերների արձագանքման բազմակողմանի կանոնակարգերի վրա հիմնված հանձնարարականը: 

- Նոր գործընկերության նպատակն է լինելու ԱԿԽ երկրների հետ համաձայնության գալ շրջանակային համաձայնագրի շուրջ, որը կիրականացվի Աֆրիկայի, Կարիբյան ավազանի և Խաղաղօվկիանոսի երկրների հետ տարածաշրջանային առանձնահատկություններին հարմարեցված գործընկերությանը զուգահեռ հետ, և  միտված կլինի տարածաշրջանին բնորոշ հնարավորությունների բացահայտմանն ու մարտահրավերների արձագանքմանը: 

Ընդհանուր տեղեկություններ

«Կայուն զարգացման 2030 Օրակարգն»՝ ընդունված 2015 թվականի սեպտեմբերին Միջազգային համայնքի կողմից իրենից ներկայացնում է հավակնոտ ծրագիր՝ միտված  համաշխարհային տենդենցների ու մարտահրավերների արձագանքնմանը:  «Կայուն զարգացման 2030 Օրակարգի» առանցքն են կազմում Կայուն զարգացման (ԿԶՆ) 17 նպատակները  և դրանցից բխող՝  մինչև 2030 թվականը նախատեսված թիրախները: 2015 թվականի ընթացքում Փարզում և Ադդիս Աբբայում միջազգային այլ գագաթնաժողովների ու համաժողովների անցկացմանը զուգընթաց ՝ միջազգային հանրությունն առաջ քաշեց մի նոր գաղափար՝  համընդհանուր մարտահրավերի ուղղությամբ միասնաբար աշխատելու նոր, հավակնոտ ծրագիր բոլոր երկրների համար:  Առաջին անգամ երբևէ ԿԶՆ-ները դառնում են համընդհանուր և կիրառելի բոլոր երկների համար, իսկ ահա Եվրոպական միությունը ստանձնում է դրանց իրագործման առաջնորդությունն ապահովելու հանձնառությունը: 

2000 թվականից  գործող  «Գործընկերության շուրջ Կոտոնու համաձայնագիրը» հանդիսանում է ԵՄ-ն և Աֆրկյան, Կարիբյան ավազանների և Խաղաղ Օվկիանոսի 78 երկրների հարաբերությունների հիմնադիր փաստաթուղթը:  Ըստ Հայամաձայնագրի՝  հարաբերությունների հիմնական նպատակն է վերացնել  աղքատությունը, հասնել կայուն տնտեսական զարգացման և ապահովել ԱԿԽ երկրների աստիճանական  ինտեգրումը համաշխարհային տնտեսության համակարգին: Համաձայնագիրը միտված է խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարության հաստատմանը: Համաձայնագիրը կանոնավոր կերպով թարմացվում է հինգ տարին մեկ, և այսօր ներկայացված առաջարկը հանդիսանում է քայլ առաջ դեպի 2020 թվականից հետո՝  գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապատրաստում:

 

Հավելյալ փաստաթղթեր՝

2030 Agenda for Sustainable Development

MEMO/16/3886: Next steps for a sustainable European future - European action for sustainability: Questions & Answers

MEMO/16/3885: Towards a renewed partnership with African, Caribbean and Pacific countries after 2020

MEMO/16/3884: A proposal for a new European Consensus on development

Communication on the next steps for a sustainable European Future

Communication on A renewed partnership with African, Caribbean and Pacific (ACP) countries

Communication on a new European Consensus on development

Staff Working Document on European action for sustainability

Staff Working Document on A renewed partnership with ACP countries (Impact Assessment)

Summary report of the public consultation on A renewed partnership with ACP countries

Staff Working Document on European Consensus on Development (Assessing the 2005 Consensus)

Staff Working Document Synopsis Report on the consultation on the new European Consensus on Development)

Eurostat report on sustainability

EU's implementation of the Sustainable Development Goals (SDGs)

 

Editorial Sections: