Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Ծրագրեր

11/05/2016 - 14:15
Overview

Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության ԵՄ ծրագիրն աջակցում է Հայաստանում բարեփոխումների անցկացման հավակնոտ օրակարգի իրականացմանը: ՀՀ մարզերում եւ քաղաքներում ներկայումս իրականացվում են բազմաթիվ ծրագրեր ամենատարբեր ոլորտներում:

ԵՄ օժանդակության զգալի մասն արտացոլում է ԵՄ  համագործակցության ընհանուր երեք առաջնահերթ ուղղությունները, մինչդեռ տրամադրվում նաև լրացուցիչ աջակցություն ժողովրդավարության զարգացման և արդյունավետ կառավարման,   քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման և ներգրավման, մասնագիտական կրթության և ուսուցման նպատակով, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտին և միջուկային անվտանգության ուղղություններով:

ԵՄ ֆինանսավորումը հայաստանյան ծրագրերին կատարվում է դրամաշնորհների, պայմանագրերի և հետզհետե ավելացող բյուջետային աջակցության տեսքով: 


Ծրագրերի ցանկ

Հաջողված փորձի օրինակներ

 

Languages:
Խմբագրական բաժիններ: