Հայաստանի հետ նոր համաձայնագիրը
2015թ հունվարի 2-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ (ԵԱՏՄ)՝Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ միասին։
Չնայած ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և դրա մաս հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԱՀ/ԽՀԱԱԳ) համաձայնագիրը չստորագրելու մասին Հայաստանի 2013թ.սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ Հայաստանը և ԵՄ շարունակում են քաղաքական և առևտրային երկխոսությունն այն ոլորտներում, որտեղ այս երկխոսությունը համադրելի է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից բխող նոր պարտավորությունների հետ։
2015թ․հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր, իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ՝ տրամադրելով համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին ԵՄ Բարձր ներկայացուցչի և ՀՀ Արտգործնախարարի կողմից։ 2017թ. մարտին բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին և կողմերը Երևանում նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը:
2017թ. նոյեմբերի 24-ին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ համաձայնագիրը ստորագրվեց ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:
Համապարփակ և ընդլայնված համաձայնագիր
Մամուլի հաղորդագրություն համաձայնագրի վերաբերյալ
Արևելյան գործընկերություն (ԱլԳ)
2017 թ. նոյեմբերին Բրյուսելում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը: Գագաթնաժողովի Հռչակագրում ամրագրվեցին մինչեւ 2020թ իրականացվելիք 20 առանցքային արդյունքները , որոնք ակնկալվում է, որ թափանցկության և ներառելիության պայմաններում շոշափելի օգուտ կբերեն Եվրամիության և արեւելյան վեց գործընկեր երկրներին:
Տես ավելին` այստեղ
Համատեղ հռչակագրում կողմերն իրենց հետաքրքրությունն ամրագրեցին աշխուժացնել համագործակցությունը վերանայված բազմակողմանի հարթակում, որն իր հերթին էլ ավելի կնպաստի Արևելյան գործընկերության քաղաքական նպատակների իրականացմանը: Մինչ 2020թ. 20 առանցքային արդյունքներն ընկալվում են որպես աշխատանքային գործիք, որը մշակված է շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ՝ համապարփակ և համակարգված մեխանիզմներով արդյունքների նվաճման գործընթացը մշտադիտարկելու համար, ապահովելով ընդհանուր սեփականության, համատեղ հանձնառության և երկկողմ գերակայությունների փոխլրացման պայմանը:
Գագաթնաժողովի Հռչակագրի հավելվածը նշում է այն չորս գերակա ուղղությունները, որտեղ կողմերը հանձնառել են շոշափելի արդյունքներ գրանցել իրենց քաղաքացիների առօրյա կյանքում.
- Ավելի ուժեղ տնտեսություն. տնտեսական զարգացում շուկայական հնարավորությունների բարելավում;
- Ավելի ուժեղ կառավարում. կառույցների ամրապնդում եւ պատշաճ կառավարում;
- Ավելի ուժեղ միակցվածություն. միակցվածության բարելավում, մասնավորապես՝ տրանսպորտի եւ էներգիայի ոլորտներում, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության ուղղությամբ:
- Ավելի ուժեղ հասարակություն. շարժունակության եւ մարդկանց միջեւ շփումների բարելավում:
Բազմակողմանի արդյունքներից են աշխույժ քաղաքացիական հասարակությունը, գենդերային հավասարությունը, խտրականության բացառումը, ինչպես նաև ավելի ամրապնդված, ավելի հստակ և յուրաքանչյուր երկրին համապատասխանեցված ռազմավարական հաղորդակցությունը (ներառյալ StratCom EAST), որը հանգեցնի արևելյան հարևանության երկրների քաղաքացիների կողմից Եվրամիությունն ավելի լավ ընկալելուն, ինչպես նաև ԵՄ քաղաքացիների կողմից գործընկեր պետություններին և Արևելյան գործընկերությունն ավելի լավ ճանաչելուն:
2020թ. 20 ակնկալվող արդյունքները նաև նախատեսում են աջակցություն արևելյան գործընկեր պետությունների մեդիա բազմակարծությանը և անկախությանը, որպեսզի բարելավվի հաշվետվողականությունը և ապատեղեկատվության նկատմամբ դիմադրողականությունը:
20 ակնկալվող արդյունքները նախատեսում են աջակցություն բիզնեսին և հիմնական ֆինանսական հաստատությունների հետ միասին՝ տեղական արժույթով վարկերի տրամադրում: Ինչպես նաև նախատեսվում է գործընկեր պետությունների ունակությունների բարելավում՝ ԵՄ-ի և միմյանց հետ կատարվող առևտրի առավելություններից օգտվելու միջոցով: Նախատեսվում է նաև էներգիայի արդյունավետության բարեփոխումներ, մինչ 2030թ. ավելի լավ և անվտանգ տրանսպորտային ուղիների ստեղծում, թվային փաթեթ և զգալի օգնություն երիտասարդությանը և կրթությանը:
ԵՄ-Հայաստան ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագիր
2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրվեց Եվրոպական միության և Հայաստանի միջև ընդհանուր ավիացիոն տարածքի վերաբերյալ համաձայնագիրը: Այն կողմերի համար կբարելավի մուտքը դեպի միմյանց ավիացիոն շուկա և կապահովի ավելի լավ կապակցվածություն՝ ճամփորդողներին առաջարկելով ավելի լայն ընտրության հնարավորություն, ավելի լավ ծառայությունների մատուցում և ավելի էժան գներ: Համաձայնագիրը նաև կնպաստի զբոսաշրջիկների թվի աճին, որն իր հերթին կբերի տնտեսական աճ և նոր աշխատատեղերի ստեղծում: Ակնկալվում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում այս համաձայնագրի շնորհիվ ուղևորների թիվը կավելանա 87.000-ով և կգեներացվի ավելի քան 16 մլն. եվրո լրացուցիչ եկամուտ:
Մամուլի հաղորդագրություն. ԵՄ ամփոփեց Հայաստանի հետ նոր Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները
ԵՄ օժանդակությունը Հայաստանին
Եվրոպական հարևանության քաղաքականության մասը լինելով՝ Հայաստանն օգտվում է Եվրոպական հարևանության գործիքից:
ԵՄ Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կավելացնի գալիք տարիներին՝ ապահովելու համար ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի արդյունավետ իրականացումը: ԵՄ պլանավորում է 2017-2020թթ օգնությունը հասցնել մինչև 160 մլն եվրոյի:
|
տոկոսային ցուցիչ` երկկողմ տրամադրվող ընդհանուր հատկացումներից |
Տնտեսական զարգացում և շուկայի հնարավորություններ |
35 % |
Ինստիտուտների ամրապնդում և լավ կառավարում |
15 % |
Միակցվածություն, էներգետիկ արդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն |
15% |
Շարժունակություն և միջանձնային շփումներ |
15 % |
Լրացուցիչ աջակցություն ունակությունների հզորացմանը / ինստիտուցիոնալ կառուցմանը և ռազմավարական հաղորդակցությանը |
15 % |
Լրացուցիչ աջակցություն քաղաքացիական հասարակության զարգացմանը
|
5 % |
2014-2017թթ Միասնական աջակցության շրջանակի ներքո Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցության չափը կախված կլինի երկրի կարիքներից և բարեփոխումների իրականացման հանձնառությունից:
ԵՄ-Հայաստան համագործակցության ռազմավարությունը Եվրոպական հարևանության գործիքի ներքո մշակվել է Հայաստանի իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում:
ԵՄ ֆինանսական օժանդակության մեծ մասը հատկացվում է ոլորտային բյուջետային աջակցության տեսքով, այսինքն գումարը վճարվում է բարեփոխումների կոնկրետ թիրախների բավարարման դեպքում:
2014-2017թթ. Միասնական աջակցության շրջանակի ԵՄ երեք գերակա ուղղություններն են.
- Մասնավոր հատվածի զարգացում
- Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներ
- Արդարադատության ոլորտի բարեփոխումներ
Ավելի ակտիվ շարժունակություն ԵՄ հետ
Հայաստան-ԵՄ «Շարժունակության շուրջ գործընկերություն» համաձայնագիրը ստորագրվեց 2011թվականին, որով կողմերը պարտավորություն ստանձնեցին մարդկանց երկկողմանի տեղաշարժերի բարելավման ուղղությամբ՝ միաժամանակ իրականացնելով միգրացիոն հոսքերի ավելի լավ կառավարմանն, այդ թվում՝ անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված գործողություններ։ 2014թ հունվարին ուժի մեջ մտան ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերը։
ԵՄ-Հայաստան Համատեղ հանձնաժողովի 2016թ. հունիսին Երևանում կայացած նիստի ընթացքում դրական գնահատվեց վերոնշյալ համաձայնագրերի կատարումը:
Հայաստանի կարևոր առևտրային գործընկեր
Հայկական ապրանքների արտահանման առաջին ուղղությունը Եվրամիությունն է, որը հանդիսանում է նաև Հայաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը:
Եվրամիությունը Հայաստանից ներմուծում է առավելապես պատրաստի արտադրանք, արտադրական հումք, խմիչք և ծխախոտ: ԵՄ-ից Հայաստան են ներկրվում հիմնականում մեքենաշինական և տրանսպորտային սարքավորում, պատրաստի ապրանքներ, արդյունաբերական արտադրանք և քիմիկատներ:
ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP)» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո Հայաստանից դեպի ԵՄ արտահանման ծավալները 2016 թվականի դրությամբ հասել են 108 մլն եվրոյի, գրանցելով աճ՝ 2014 թվականին արձանագրված 42 մլն եվրոյի համեմատությամբ:
Հայաստանի կողմից GSP +-ի կիրառման մակարդակը կազմում է շուրջ 92%:
«Արտոնությունների ընդհանրացված համակարգի» ներքո Հայաստանից ԵՄ տարածք հիմնականում ներմուծվում են ոչ թանկարժեք մետաղներ (79%), տեքստիլ ապրանքներ (17%) , սննդամթերք (2%), այլ ապրանքներ(2%)։
Օգտվելով ԵՄ Առևտրի հարցերով տեխնիկական օգնության՝ եվրոպական շուկա տվյալների առցանց շտեմարանից, որը փոխարինելու է եկել ԵՄ Արտահանման տեխնիկական օգնության հարթակին՝ հնարավոր կլինի պարզել, թե արդյոք արտոնյալ դրույքը կիրառելի է տվյալ ապրանքի նկատմամբ: Պորտալը նաև համապարփակ տեղեկատվություն է տրամադրում դեպի ԵՄ ապրանքների արտահանման կանոնների և պահանջների վերաբերյալ, ներառյալ այն ապրանքների մասին, որոնք ներառված չեն GSP+ համակարգում:
Ավելին ԵՄ-Հայաստան առևտրային համագործակցության մասին
Նորարարության և մրցակցության ոլորտում համագործակցության դյուրացում
2015 թվականին ավարտվեցին ԵՄ-ի ամենամեծ գիտահետազոտական և նորարարական ծրագրում՝ ՀՈՐԻԶՈՆ 2020-ում Հայաստանի մասնակցության շուրջ բանակցությունները, իսկ 2016 թ.-ի մայիսին ստորագրվեց այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը: ՀՈՐԻԶՈՆ 2020-ի միջոցով տրամադրվում է ֆինանսավորում գիտահետազոտական և նորարարության ոլորտին և աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին։
2015թ-ի վերջին ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին) ուղղված եվրոպական COSME ծրագրին Հայաստանի մասնակցությունը հաստատող փաստաթուղթը։ Ծրագիրը խթանում է ձեռնարկատիրությունը և ձեռնարկատիրական մշակույթը, բարելավում է ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիությունը և նպաստում է ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը։
2016-2020 թթ. ընթացքում ԵՄ պատվիրակությունը կտրամադրի շուրջ 23 մլն եվրո ֆինանսավորում Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը: Միջոցառումները կընդգրկեն ՓՄՁ քաղաքականությունների իրականացումից մինչև ֆինանսական միջոցների հասանելիությանն ուղղված գործողություններ:
Երիտասարդների մասնակցությունը ԵՄ ծրագրերին
Շարունակվում են ընթացիկ Տեմպուս-ի 21 և կարողությունների զարգացման Էրազմուս պլյուս 5 ծրագրերը որոնք ընդգրկում են 22 ՀՀ բուհեր և 31 կազմակերպություններ, այդ թվում, և մասնավոր ձեռնարկություններ, նախարարություններ և ոչ-պետական կազմակերպություններ: Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը շուրջ երեք տարի է. հատկացված անհատական բյուջեները կազմում են համապատասխանաբար 20,290, 252 եվրո և 4,392,388 եվրո:
Ի հավելումն վերոնշյալի՝ 2004-2014 թթ ընթացքում ՀՀ համալսարանների շուրջ 800 ուսանողներ և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներ արդեն մասնակցել են Էրազմուս Մունդուս ծրագրերին և Էրազմուս Մունդուս միասնական մագիստրոսական ծրագրերին:
Հայաստանը մասնակցել է նաև էլեկտրոնային թվինինգ գործողությանը՝ 23 դպրոցների ընդգրկմամբ:
ՀՀ բուհերում ընթացքի մեջ են Էրազմուս պլյուս միջազգային մի շարք կրեդիտային շարժունակության ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակներում տրամադրվում են կրթաթոշակներ ՀՀ բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական մակարդակների ուսանողներին, ասպիրանտներին և բուհական անձնակազմի անդամներին: Մինչ այժմ Էրազմուս պլյուս ծրագրերից օգտվել են շուրջ 1 443 հայ երիտասարդներ և երիտասարդական կազմակերպություններ, իսկ 123-ն ընգրկվել են երիտասարդներին և որոշում կայացնողների հատուկ միջոցառումներում:
Էրազմուս պլյուս «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում-2015թ» նախաձեռնության 5 ծրագրերում ընդգրկված են ՀՀ բուհեր:
Տարածաշրջանային ծրագրեր
Հայաստանը մասնակից է նաև ԵՀԳԳ/ԵՀԳ գործիքների ներքո ֆինանսավորվող տարածշրջանային ծրագրերին, մասնավորապես բնապահպանության, էներգետիկայի, տրանսպորտի, մշակութային և երիտասարդական նախաձեռնություններին, Արևելյան գործընկերության դրոշակակիր նախաձեռնություններին, անդրսահամանային համագործակցության ծրագրերին, և եվրոպական հարևանության բոլոր երկրների համար բաց այնպիսի նախաձեռնություններին ինչպիսիք են ՍԻԳՄԱ-ն և Հարևանության ներդրումային գործիքը (ՀՆԳ): Հայաստանի պարագայում ՀՆԳ-ի միջոցով ներդրումային թիրախներն են հիմնականում տրանսպորտային ենթակառուցվածքները, փոքր բիզնեսների ֆինանսավորումը, թափոնների կառավարումը, ջրային և էներգետիկ արդյունավետությունը:
Հավելյալ տեղեկատվություն ԵՄ-Հայաստան համագործակցության մասին
- Եվրոպական հարևանության քաղաքականություն (ԵՀՔ)
- Արևելյան Գործընկերություն
- ԵՀՔ և Ընդլայնման շուրջ բանակցություններ
- Երկրի Քաղաքացիական հասարակության ներգրավման 2014-2017թթ ԵՄ ճանապարհային քարտեզ
ԵՄ ֆինանսական աջակցության համառոտագիր
- Եվրոպական հարևանության գործիք (ԵՀԳ)՝ ֆինանսավորում ազգային ծրագրի միջոցով
- 2014-2017թթ Հայաստանին միասնական աջակցության շրջանակային փաստաթուղթ
- Երկկողմ աջակցության ԵՄ փաթեթ. 2014 – 2017թթ՝ 140 – 170 մլն եվրո ԵՀԳ գործիքով; 2007 – 2013թթ՝ 285.1 մլն եվրո ԵՀՔԳ գործիքի ներքո
- Հարևանության ներդրումային պլատֆորմ (ՀՆՊ)
- Թեմատիկ ծրագրեր, օր.՝ Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքը
ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցություն
ԵՄ-Հայաստան գործընկերության առանցքային նշանակության տարրերն են ժողովրդավարության, միջազգային իրավունքի սկզբունքների, մարդու իրավունքների պաշտպանության և շուկայական տնտեսության սկզբունքների նկատմամբ հարգանքը: Նշյալ տարրերը շարադրված են ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրում (ԳՀՀ)։
Հայաստանի հետ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 1996 թվականին, ուժի մեջ մտել՝ 1999 թ-ի սկզբին։ Այդ պահից ի վեր՝ ԵՄ – Հայաստան հարաբերությունները կանոնակարգվել են ԳՀՀ – ով, որը թույլ է տալիս իրականացնել լայնածավալ համագործակցություն քաղաքական երկխոսության ուղղությամբ և առևտրի, ներդրումների, տնտեսական, օրենսդրության և մշակույթի ոլորտներում:
Տես ավելի՝ այստեղ:
ԵՄ-Հայաստան Համագործակցության խորհուրդ
Համագործակցության խորհրդի կողմից համակարգվում է ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման գործընթացը: Համագործակցության Խորհրդի նախարարական հանդիպումները գումարվում են ամեն տարի:
Հանդիպումների ընթացքում քննարկվում են օրակարգային՝ ԳՀՀ շրջանակից բխող հարցեր, ինչպես նաև ցանկացած այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ կամ միջազգային հարցեր՝ ԳՀՀ-ն թիրախների իրականացման ապահովման նպատակով:
ԵՄ և ՀՀ ներկայացուցիչների փոխադարձ համաձայնությամբ՝ Համագործակցության խորհուրդը կարող է նաև հանդես գալ համապատասխան առաջարկներով:
Տես ավելին` այստեղ:
ԵՄ-Հայաստան Համագործակցության հանձնաժողով
ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովը հանդիպում է կիսամյակը մեկ անգամ, դիտանցելու՝ ԵՄ-Հայաստան [ԵՀՔ] գործողությունների ծրագրի տնտեսական և առևտրային գլուխներում ընգրկված միջոցառումների իրականացման առաջընթացը:
Հանձնաժողովի կազմում գործում են փորձագետների մակարդակի հետևյալ 4 ենթահանձնաժողովները՝
- Արդարության, ազատության և անվտանգության հարցերի ենթահանձնաժողով
- Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի, և միջուկային անվտանգության հարցերի ենթահանձնաժողով
- Սոցիալական հարցերի, առողջապահության, ուսուցման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվության, հասարակական, տեսա-ձայնային և գիտական տեխնոլոգիաների հարցերի ենթահանձնաժողով
- Առևտրի հարցերի ենթահանձնաժողով
ԵՄ - Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողով (ԽՀՀ)
Եվրոպական խորհրդարանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև հարաբերությունները զարգանում են Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ԵՄ-Հայաստան պատվիրակության շրջանակներում:
ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը հանդիպում է տարեկան երկու անգամ, մեկը՝ Եվրոպական խորհրդարանի աշխատանքային վայրերից մեկում՝ Բրյուսելում կամ Ստրասբուրգում, իսկ մյուսը՝ Հայաստանում:
Տես ավելին՝ այստեղ
Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսություն
2009 թվականից ի վեր՝ տարեկան մեկ անգամ Բրյուսելում կամ Երևանում գումարվում են ԵՄ և Հայաստանի միջև Մարդու իրավուքների շուրջ երկխոսության հանդիպումներ: Հանդիպումների ընթացքում կողմերը անկաշկանդ և համակողմանի ձևաչափով քննարկում են Հայաստանի և Եվրոպական միության մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Տես ավելին այստեղ:
Եվրոպական հարևանության քաղաքականություն
Եվրոպական խորհրդի կողմից 2004 թ-ի հունիսի 14 –ին ընդունված Հարավային Կովկասի երկրները Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ ընդգրկելու մասին որոշումը վկայում է, որ Եվրոպական միությունը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ԳՀՀ դրույթներով սահմանված համագործակցության շրջանակներից անդին:
ԵՀՔ Գործողությունների ծրագրով (ԳԾ) սահմանվում են կարճաժամկետ և միջնաժամկետ իրականացման հստակ նպատակներն ու միջոցառումները, որոնք համաձայնեցվել են 2006 թ-ի նոյեմբերին: Նրանում ընգրկված են ժողովրդավարացումը, մարդու իրավունքները, սոցիալ-տնտեսական բարեփոխումները, աղքատության կրճատումը, էներգետիկան, հակամարտություններն ու այլ հարցեր: Տարեկան զեկույցները նպատակաուղղված էին երկրի կողմից ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման ներկայացմանը:
- ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2014 - ՀԱՅԱՍՏԱՆ
- ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2013 - ՀԱՅԱՍՏԱՆ
- ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2012 - ՀԱՅԱՍՏԱՆ
- ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2011 - ՀԱՅԱՍՏԱՆ
- ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2010 - ՀԱՅԱՍՏԱՆ
- ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2009 - ՀԱՅԱՍՏԱՆ
- ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2008 - ՀԱՅԱՍՏԱՆ
2004 թվականից ի վեր արմատական փոփոխություններ են տեղի ունենում Եվրամիությանը շրջապատող շատ երկրներում: Ուստի, Եվրոպական հարևանության քաղաքականությունը ենթարկվել է վերանայման, որպեսզի Եվրամիությունն ու իր գործընկեր երկրները հնարավորություն ունենան կառուցել գործընկերության ավելի արդյունավետ ձևաչափեր:
Եվրամիությունը հետամուտ է համընդհանուր արժեքների խթանմանը:
Եվրամիության ներքին կայունությունը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և բաց տնտեսական հարաբերությունների վրա, իսկ Եվրոպական հարևանության նոր քաղաքականությամբ կայունացումը կորդեգրվի որպես քաղաքական կարևոր առաջնահերթություն:
Նոր ԵՀՔ-ն ընդունում է, որ ոչ բոլոր գործընկեր երկրներն են ձգտում դեպի ԵՄ կանոնները և չափանիշները. ուստի հաշվի կառնվեն ԵՄ-ն հետ գործընկերության բնույթի ու առանցքի նկատմամբ յուրաքանչյուր երկրի ունեցած հավակնությունները:
ԵՀՔ վերանայման մեկնարկը տրվել է 2015 թվականի նոյեմբերին ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Հանձնակատար Յոհաննես Հաանի կողմից. այն հաստատվել է անդամ պետությունների կողմից 2015 թվականի դեկտեմբերին:
2016 թվականի ընթացքում ԵՄ և գործընկեր երկրները համատեղ կարգով սահմանեցին այսպես կոչված Գործընկերության առաջնահերթությունները:
Տես ավելին՝ այստեղ:
Արևելյան գործընկերություն
Արևելյան գործընկերության նախաձեռնությունը մեկնարկել է 2009 թ-ի մայիսին: Այն միտված է Հայաստանի և մյուս հինգ գործընկերների հետ առկա քաղաքական համագործակցության խորացմանը: Արևելյան գործընկերությունը նախատեսում է ավելի սերտ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում Եվրոպական միության հետ՝ հատկապես խթանելով շարժունակությունը, էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտի ոլորտը, գյուղատնտեսությունը, բնապահպանության շուրջ համագործակցությունն ու մերձեցման քաղաքականությունը:
2013 թվականին Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ԵՄ-ն և Հայաստանը համաձայնություն ձեռք բերեցին ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի արդիականացման անհրաժեշտության վերաբերյալ: Համաձայնություն ձեռք բերվեց վերանայելու հարաբերությունների հիմքերը, կառուցելով դրանք համագործակցության առկա շրջանակում, իսկ հաջորդիվ՝ մշակել այս գործընթացի առաջ մղման մեխանիզմները:
2015 թվականի Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում ստանձնած հանձնառությունների համաձայն՝ Արևելյան գործընկերությունն էլ ավելի կամրապնդվի: Գագաթնաժողովի ընթացքում վերահաստատվեց Արևելյան գործընկեր երկրներում բարեփոխումների օրակարգի իրականացման կարևորությունը և ավելի հզոր և ավելի թափանցիկ՝ կոռուպցիոն ռիսկերից ապահով հաստատություններ ստեղծելու անհրաժեշտությունը:
Քննարկումների կիզակետում էին բազմակողմ համագործակցության ծրագրերը, միտված՝ հաստատությունների հզորացմանն ու լավ կառավարմանը, շարժունության և մարդկանց միջև շփումների մակարդակի բարձրացմանը, շուկայական հնարավարությունների զարգացմանը բիզնես միջավայրի բարելավման և Արևելյան գործընկեր երկրներում օրենսդրական դաշտի կարգավորման միջոցով, և նպատակաուղղված՝ թվային տնտեսության զարգացմանը, էներգետիկ անվտանգության ապահովմանն ու էներգետիկայի և տրասպորտի փոխկապակցման բարելավմանը:
Ավելին՝ Բրյուսելյան գագաթնաժողովի մասին:
Հակամարտության կարգավորում
ԵՄ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասում քաղաքական կայունության ու տնտեսական բարեկեցության հարցում: Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը շարունակում է լրջորեն խոչընդոտել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և նպաստել ողջ տարածաշրջանի անկայունությանը: ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերին, այդ թվում և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցչի միջոցով: Հակամարտության կողմերի շրջանում վստահության զարգացմանը խրախուսելու նպատակով՝ Եվրամիությունը ֆինանսավորում է մարդկանց միջև շփումները՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Եվրոպական գործընկերություն» (EPNK) ծրագրի շրջանակներում և խաղաղության ամրապնդմանն ուղղված փոքր դրամաշնորհների միջոցով (PeaCE):
Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերություններ
2013թ-ից ի վեր, Եվրոպական միությունն աջակցում է միջանձնային շփումներին և երկխոսությանը օժանդակելով Հայաստան-Թուրքիա բարելավման գործընթացին:
Տես ավելին՝ այստեղ:
Այլ նախաձեռնություններ
ԵՀՔ-ն արևելյան հարևանների կարիքներին առավելապես հարմարեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ԵՄ-ն ձեռնարկել է մի շարք լրացուցիչ քաղաքական նախաձեռնություններ