Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Մեր մասին

11/05/2016 - 14:15
About us - structure and organisation

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հավելյալ տեղեկատվություն ԵՄ պատվիրակությունների մասին՝

http://eeas.europa.eu/background/origins-of-the-european-external-action-service/index_en.htm

http://eeas.europa.eu/delegations/index_en.htm

 

 

Piotr Świtalski
Piotr Świtalski

Հարգելի բարեկամ,

Բարի գալուստ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության վեբկայք:

Լիահույս եմ՝ կայքում զետեղված տեղեկատվությունը կօգնի Ձեզ ավելի մանրամասն տեղեկանալ Եվրոպական միության գործունեության և հատկապես Հայաստանում ԵՄ պատվիրակության դերի մասին: Կարող եք նաև ծանոթանալ մեր կողմից իրականացվող ծրագրերին և տեսնել, թե Հայաստանի որ ոլորտներում է Եվրամիությունը ներգրավված:

Հայաստանում դիվանագիտական առաքելությունս սկսել եմ 2015թ. սեպտեմբերին: Պատվիրակության աշխատանքային թիմին միացել եմ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու մեծ ցանկությամբ:

Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է. այն կազմում է Եվրամիության հարևանության մասը: 2004 թվականից ի վեր արմատական փոփոխություններ են տեղի ունեցել Եվրոպայի հարավային և արևելյան հարևանությունում:  Եվրոպական հարևանության քաղաքականությունը, հետևաբար, ենթարկվել է վերանայման, որպեսզի Եվրամիությունն ու իր գործընկեր երկրները հնարավորություն ունենան կառուցել գործընկերության ավելի արդյունավետ ձևաչափեր: Եվրամիությունը հետամուտ է համընդհանուր արժեքների խթանմանը: Եվրամիության ներքին կայունությունը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և բաց տնտեսական հարաբերությունների վրա, իսկ Եվրոպական հարևանության նոր քաղաքականությունը կայունացումը  կդարձնի որպես քաղաքական կարևոր առաջնահերթություն:

Եվրոպական միությունը, անդամ և գործընկեր պետությունները Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ հաստատեցին ապագայի աշխատանքային հստակ ծրագրում ամրագրված այն 20 գործողությունները, որոնք պետք է իրականացվեն մինչ 2020թ:

Հայաստանում աշխատանքային գործունեությանս սկիզբը իրադարձային առումով հետաքրքիր էր. մեկնարկեցին և ավարտվեցին Եվրամիության և Հայաստանի միջև իրավական նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները: 2017թ. մարտին Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը, որն այնուհետև ստորագրվեց 2017թ. նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակներում:

Նույն օրը Հայաստանը և ԵՄ նախաստորագրեցին ընդհանուր ավիացիոն տարածքի վերաբերյալ  համաձայնագիրը և ստորագրեցին տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման բարձր մակարդակի փոխըմբռնման արձանագրությունը:  Եվ ես ուրախ եմ, որ այս կարևոր գործընթացի ականատեսն եմ և մասնակիցը:

Իսկ այժմ թույլ տվեք մաղթել Ձեզ հետաքրքիր ընթերցանություն և կրկին անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության նկատմամբ ունեցած Ձեր հետաքրքրության համար:

 

 Պյոտր Անտոնի ՍՎԻՏԱԼՍԿԻ

Արտակարգ և լիազոր դեսպան

Պատվիրակության ղեկավար

 

 

Պատվիրակության ղեկավարի գրասենյակ

Պյոտր Անտոնի ՍՎԻՏԱԼՍԿԻ
Պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան

 

Քաղաքական, մամուլի և տեղեկատվության  բաժին 

Եկատերինա ԴՈՐՈԴՆՈՎԱ
Բաժնի ղեկավար

Անդրեա ԽԱԼՈՒՊՈՎԱ
Քաղաքական հարցերի պատասխանատու, Մարդու իրավունքների հարցերով կոնտակտային անձ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ կապի գծով ԵՄ կոնտակտային անձ 

 

Համագործակցության բաժին

Հոա-Բին ԱՋԵՄՅԱՆ
Բաժնի ղեկավար

Գրեգորի ՑՈՒՐԻՍ
Բաժնի ղեկավարի տեղակալ

Պաուլիուս ՍՏՐԵԼՉՈՒՆԱՍ
Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու

Լինե ՈՒՐԲԱՆ
Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու

Ստանիսլավ ՏՈՇԿՈՎ
Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու

Անդրեա ԲԱՋՋԻՈԼԻ
Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու

 

Ֆինանսապայմանագրային և աուդիտի բաժին

Էսթեր ՌՈՇԱ
Բաժնի ղեկավար

Դիմիտրիոս ՄԵՔՍԻՍ
Խմբի ղեկավար

Լուիս ԴԻԵԶ-ՊԱՍՏՈՐ
Ֆինանսա-պայմանագրային և աուդիտի հարցերի պատասխանատու

 

Վարչական բաժին

Օլիվիե ԿԼԵՄՈՆՍԱ
Բաժնի ղեկավար

Languages:
Խմբագրական բաժիններ: