Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Արևելյան գործընկերություն․ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգը՝  տնտեսական և ներդրումային պլանի աջակցությամբ

Բրյուսել, 02/07/2021 - 15:06, UNIQUE ID: 210702_13
Press releases

Արևելյան գործընկերություն․ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգը՝  տնտեսական և ներդրումային պլանի աջակցությամբ

Եվրոպական հանձնաժողովը և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչն այսօր նախանշեցին մեր Արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։ Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված՝ Արևելյան գործընկերության ապագան 2020թ հետո տեսլականին համահունչ: Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով  հասանելի  2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, խառնուրդ ֆոնդերի և երաշխիքային միջոցների բյուջեից, որոնք կարող են հավաքագրել մինչև 17 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ: Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում`2021թ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովում:

Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները,  ստեղծել նոր աշխատատեղեր, միակցվածության ուղղությամբ ներդրումներ կատարել, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և իրավունքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային վերափոխումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։ 

«Եվրոպական միության օրակարգում Արևելյան գործընկերությունը շարունակում է  կարևոր դեր ունենալ: Մենք ուզում ենք ձևավորել այնպիսի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին, ինչպես նաև հնարավորություններին՝ միաժամանակ այն համապատասխանեցնելով ապագային: Ժողովրդավարության, լավ կառավարման և իրավունքի գերակայության  խթանումը մեր աշխատանքի զարկերակն է, որը շատ կարևոր է մեր՝ համագործակցությունից բխող դրական և հստակ արդյունքները բացահայտելու գործում։ Այն ներառում է Բելառուսը, որտեղ մենք ուզում ենք շարունակել աջակցել ժողովրդին մեր՝ Արևելյան գործընկերության շրջանակներում», նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը։

«Մենք առաջ ենք քաշում տնտեսական և ներդրումային հավակնոտ պլան, որը կօգնի  աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճի խթանմանը՝ ապահովելով Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարեկեցությունը։ Ծրագիրն ընդգրկում է առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրեր Արևելյան գործընկերության բոլոր երկրներում, այդ թվում՝ աջակցություն ապագա ժողովրդավար Բելառուսին: Այս նոր օրակարգի շրջանակներում կապահովվի աջակցություն սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ Քովիդ-19 համավարակից հետո, կամրապնդվեն  տնտեսական հարաբերությունները և կկառուցվեն ԵՄ և գործընկեր երկրների միջև առևտրային ուղիներ», նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների վրա հիմնված համապարփակ օրակարգում ներառված են ընտրյալ տաս թիրախային լավագույն նպատակները՝ մինչև 2025թ և համագործակցության բոլոր գերակա ոլորտների վերաբերյալ սահմանված են հստակ պարտավորություններ: Թիրախային նպատակների շարքում են՝  լրացուցիչ աջակցությունը 500,000 փոքր և միջին ձեռնարկություններին, 3000կմ առաջնային նշանակության մայրուղիների և  երկաթուղիների՝ ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցումը կամ արդիականացումը, հիբրիդային և կիբեր սպառնալիքների չեզոքացումը, պայքարը կոռուպցիայի դեմ, 250000 տնային տնտեսությունների էլեկտրական էներգիայի սպառման կրճատումը առնվազն 20 տոկոսով,  անվտանգ ջրի ծառայությունների և օդի որակի մատչելիության բարելավումը, տնային տնտեսությունների 80 տոկոսի համար արագ համացանցի հասանելիության ապահովումը, բուժաշխատողների  պատվաստումների օժանդակությունը, լրացուցիչ աջակցություն քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին, 70000 ուսանողների, հետազոտողների և երիտասարդների շարժունակության հնարավորությունների ապահովումը:

Նոր օրակարգը նաև առաջարկում է ԱլԳ ճարտարապետության բազմակողմանի վերանայում` ԱլԳ շրջանակը նոր առաջնահերթություններին համապատասխանեցնելու և ամբողջական նպատակին լիովին հարմարեցնելու համար։

Տնտեսական և ներդրումային տարածաշրջանային պլանը կաջակցի հետքովիդյան սոցիալ-տնտեսական վերականգնմանը և տևական կայունության հաստատմանը՝ առաջնորդվելով «կանենք ավելի լավ, քան նախկինում էր» կարգախոսով։ Այս ծրագրով նախանշվում են առաջնահերթ ներդրումները և սահմանվում են առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրերի շարքը, որը համատեղ որոշվել են գործընկեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները:

   

Ակնարկ

«Արևելյան գործընկերությունը» մեկնարկել է 2009 թ.՝ ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վեց գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման և խորացման նպատակով:

Գործընկերությունը զարգացել է ըստ յուրաքանչյուր գործընկերոջ շահերի, հավակնությունների և առաջընթացի՝ թույլ տալով ներդրնել ճկուն և ներառական տարբերակում ընդհանուր և գլոբալ մարտահրավերներին արձագանքելու  և տարածաշրջանային ինտեգրումը համատեղ խթանելու գործում:

2017թ. Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում  համաձայնեցված «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» հավակնոտ օրակարգի շնորհիվ՝  ԱլԳ-ն ապահովել է շոշափելի արդյունքներ, բարելավել է մարդկանց կենսակերպը: Հաջորդ օրակարգի ուղղությամբ աշխատանքները սկսվել են 2019 թ.՝ լայն և ներառական խորհրդակցությունների միջոցով: Արդյունքը հետևյալ փաստաթղթերի ստեղծումն է․ Համատեղ հաղորդակցություն «Արևելյան գործընկերությունը 2020թ հետո, դիմակայունության ամրապնդում՝ Արևելյան գործընկերություն, որից օգտվում են բոլորը» և «2020թ հետո Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ  ԵՄ խորհրդի եզրակացությունները»։ Այս փասթաթղթերը հիմք են գործընկերության համար սահմանված նոր տեսլականով, որում դիմակայունությունը հաստատված է որպես գերակա քաղաքական շրջանակ և նախանշված են հինգ երկարաժամկետ քաղաքական նպատակները՝ տնտեսությունը և միակցվածությունը, լավ կառավարումը և իրավունքի գերակայությունը, շրջակա միջավայրի և կլիմայի դիմակայունությունը, թվային վերափոխման աջակցությունը և  արդար, ներառական հասարակությունները։ Այն  ընդունվել է ԱլԳ առաջնորդների տեսաժողովում, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսին:

Հաջորդ քայլերը

Առաջարկությունները կքննարկվեն գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների, քաղաքացիական հասարակության և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ նկատի առնելով 2021 թ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը:

Լրացուցիչ տեղեկությունների համար

Համատեղ աշխատանքային փաստաթուղթ․վերականգնում, դիմակայունություն և բարեփոխումներ․Արևեյլան գործընկերության հետ 2020թ․ առաջնահերթությունները

Արևելյան գործընկերությունը 2020թ հետո, դիմակայունության ամրապնդում, Արևելյան գործընկերություն, որից օգտվում են բոլորը

Ապագա առաջնահեևթություններ Factsheet future priorities

«20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» ձեռքբերումներ

 

Խմբագրական բաժիններ: