Հանձնակատար Կոսը Ադրբեջանում և Հայաստանում. Խթանելու ԵՄ համագործակցությունն ու կապակցվածության օրակարգը Հարավային Կովկասում

Այսօր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եռօրյա այցով մեկնում է Ադրբեջան և Հայաստան`Հարավային Կովկասի տարածաշրջանում Եվրոպական միության հարաբերությունների զարգացման համար վճռորոշ փուլում: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացով ներկայումս ստեղծվել է հնարավորություն ամրապնդելու ԵՄ համագործակցությունը տարածաշրջանում և խթան հաղորդելու ԵՄ կապակցվածության օրակարգին, որը Սևծովյան ռազմավարության առանցքային ուղղություններից է և իրական ներդրում է տարածաշրջանային զարգացման գործում:
Բաքվում և Երևանում ԵՄ հանձնակատարը վերահաստատելու է Եվրոպական միության ամուր հանձնառությունը խաղաղության, կայունության և երկարաժամկետ տնտեսական աճի խթանմանը Հարավային Կովկասում:
Վաղը Ադրբեջանում Հանձնակատար Կոսը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Էկոնոմիկային նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ: Հանձնակատարը կայցելի նաև Աղդամ քաղաք՝ հանդիպելու ականազերծման գործընթացում ներգրավված ներկայացուցիչներին: Եվրոպական միությունը, լինելով ականազերծման ոլորտում առաջատար միջազգային դոնոր, տրամադրում է տեխնիկական միջոցներ, աջակցություն ականներից տուժած անձանց, ինչպես նաև օժանդակում Ադրբեջանի Ականազերծման ազգային գործակալության կարողությունների զարգացմանը
Հայաստանում՝ ուրբաթ և շաբաթ օրերին, Հանձնակատար Կոսը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Նա կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» ծրագիրը (EU4SEVAN) կենսաբազմազանության ծրագրի իրականացվող վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Երևանում հանձնակատարը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և երիտասարդ եվրոպացի դեսպանների հետ։
Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ մեր հատուկ տեղեկատվական թերթիկներում։ Այցի տեսաֆիլմային նյութերը հասանելի կլինեն EBS հարթակում։
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հավելյալ տեղեկությունների համար՝
Գիյոմ Մերսիե – Հեռ․ +32 460755311;
Էիրինի Զարկադուլա – Հեռ․ +32 229-57065