Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների համատեղ մամլո հաղորդագրությունը Եվրոպայի օրվա կապակցությամբ

08.05.2020

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների համատեղ մամլո հաղորդագրությունը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Մայիսի 9-ը Եվրոպայի օրն է․ այս տարի լրանում է պատմական նշանակություն ունեցող «Շումանի Հռչակագրի» 70-ամյակը։

1950 թվականին Փարիզում Ռոբերտ Շումանն` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարն, իր ելույթում առաջարկել է Եվրոպայի քաղաքական համագործակցության մի նոր բանաձև, որի նպատակը Եվրոպայի ազգերի միջև պատերազմի գաղափարի բացառումն էր՝ հիմնարար արժեքների և սկզբունքների հենքի վրա եվրոպական ինտեգրման գործընթացը կառուցելու և ռեսուրսները համախմբելու միջոցով։ 

Եվրոպայի պատմության մեծագույն ողբերգության՝  Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակի տարելիցի կապակցությամբ, մենք հարգանքի տուրք ենք տալիս միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին և նշում ենք խաղաղության, հաշտեցման, միասնության, համերաշխության և համագործակցության տոնը, որոնք  խարսխված են Եվրոպական միության հիմնարար արժեքների վրա։

«ՔՈՎԻԴ-19» ճգնաժամի ժամանակաշրջանում միավորված լինելը, օգնության ձեռք մեկնելը և Հայաստանի մեր գործընկերներին աջակցելը ծայրաստիճան կարևոր է։ Ապագայի վրա կենտրոնացումը և մարդկանց կյանքի բարելավման ձգտումը  մեր ընդլայնվող և ամրապնդվող հարաբերությունների ուղենիշն է։ Այս մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջանում մեր  ընդլայնված գործընկերությունն անցնում է փորձություն՝  ապացուցելով իր ամրությունը և ապագա ներուժը ուղղված դիմակայությանը և արդիականցմանը: