ԵՄ ծրագրին անհրաժեշտ է լեզվի մասնագետ-օգնական

28.06.2022 Expired
Teaser

Թվինինգ Ծրագիր ENI 2019

<<Հայաստանի հանրային ​​հատվածում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում>>

(AM 19 ENI JH 01 21)

ԹՄԽ -ի օգնական - լեզվի մասնագետ (ref.002)

Text

<<Հայաստանի հանրային ​​հատվածում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում>> Թվինինգ ծրագիրը համատեղ ծրագիր է Հայաստանի Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև, ի դեմս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանի արդարադատության նախարարության, Միջազգային իրավական համագործակցություն գերմանական հիմնադրամի (IRZ) և Լատվիայի արդարադատության նախարարության:

Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել բարեվարքությունը և կանխարգելել կոռուպցիան Հայաստանի հանրային ​​հատվածում, որը ներառում է հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ծրագրերի, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարության իրականացում:

Ծրագիրը փնտրում է լեզվի մասնագետ-օգնականի Թվինինգի մշտական ​խորհրդականի (RTA) համար՝ ընդհանուր տևողությամբ 22 օրացուցային ամիս, մեկնարկը՝ 2022 թվականի օգոստոսից: ԹՄԽ-ի լեզվի մասնագետ-օգնականի աշխատանքը լրիվ դրույքով աշխատանք է Երևանում:

Խնդրում ենք նկատի ունենալ. ԹՄԽ-ի լեզվի մասնագետ-օգնականը չպետք է որևէ պայմանագրային հարաբերություններ ունենա կամ ունեցած լինի  (վերջին 6 ամիսների ընթացքում) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ։

Հիմնական պարտականությունները

Տրամադրել ամենօրյա բանավոր թարգմանություններ և ծրագրային փաստաթղթերի գրավոր թարգմանություններ, ինչպես նաև ադմինիստրատիվ և կազմակերպչական աջակցություն Թվինինգի մշտական ​​խորհրդականին (ԹՄԽ) և կարճաժամկետ փորձագետներին:

Նկարագիր

  • Մայրենի լեզուն հայերեն, անգլերեն լեզվի գերազանց տիրապետմամբ:
  • Թարգմանությունների և համաժամանակյա թարգմանությունների փաստացի փորձ:
  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է լեզվաբանության գծով, պետական ​​կառավարման, արդարադատության/իրավագիտության կամ կառավարման ոլորտներում:
  • ԵՄ և/կամ այլ միջազգային ֆինանսավորմամբ ծրագրերում աշխատանքային փորձ:
  • Կոռուպցիայի կանխարգելման ոլորտի իմացությունը առավելություն է:
  • Պետական ​​կառավարման, իրավական և դատաիրավական ​​հարցերի իմացությունը առավելություն է:
  • MS Word-ի, Excel-ի, PowerPoint-ի գերազանց իմացություն և համացանցից օգտվելու լավ հմտություններ:
  • Դիվանագիտական գերազանց հմտություններ և նրբանկատություն միջազգային միջավայրում:
  • Կազմակերպչական ուժեղ հմտություններ, ինքնուրույն, ինչպես նաև թիմում աշխատելու կարողություն:

Պարտականություններ

  • Ծրագրային փաստաթղթերի թարգմանություններ անգլերենից հայերեն և հակառակը, ինչպես նաև համաժամանակյա թարգմանությունների տրամադրում ԹՄԽ-ի և ծրագրի թիմի համար:
  • Բանավոր թարգմանություններ անգլերենից հայերեն և հակառակը հանդիպումների, սեմինարների, կոնֆերանսների և աշխատաժողովների, ինչպես նաև այլ քննարկումների ժամանակ:
  • Փաստաթղթերի, կանոնակարգերի, ուսումնական նյութերի, տեղեկատվական նյութերի և այլ գրավոր նյութերի թարգմանություններ անգլերենից հայերեն և հակառակը:
  • Ամենօրյա ադմինիստրատիվ աջակցություն ​​Թվինինգի մշտական խորհրդականին (ԹՄԽ) ծրագրի ընդհանուր կառավարման, նամակագրությունների, հանդիպումների կազմակերպման և այլնի համար:
  • Աջակցություն ԹՄԽ-ին տարբեր տեխնիկական առաջադրանքներում, ինչպիսիք են ծրագրի փորձագետների հանձնարարությունների կազմակերպումը:

Աշխատանքի ակնկալվող սկիզբը և ավարտը՝

01.08.2022 – 31.05.2024

Հետաքրքրության դեպքում, խնդրում ենք ուղարկել Ձեր ուղեկցող նամակը և ռեզյումեն (CV) անգլերեն լեզվով և Europass ձևաչափով հետևյալ էլ. հասցեին՝ pop@irz.de՝ հղում անելով RTA Language Assistant (ref. 002) պաշտոնին, մինչև 10.07.2022թ-ը։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում կապ հաստատել միայն ընտրված թեկնածուների ցանկում ներառված դիմորդների հետ: Հարցազրույցների իրականացումը ակնկալվում է 2022 թվականի հուլիս ամսին:

Ամսեկան վարձատրությունը 1500 եվրո է։

Պայմանագրի իրավական բնույթը

Անկախ գործունեություն՝ ծառայության պայմանագրի հիման վրա: Հետևաբար, ծառայության մատակարարը պետք է գրանցված լինի որպես ծառայություններ մատուցող և ունենա հարկ վճարողի հաշվառման համար (այսինքն՝ MB, PIB), ինչպես նաև պատասխանատվություն կրի գործունեության հետ կապված բոլոր հարկերի և ապահովագրական վճարումների համար: