Բարի գալուստ

Պյոտր ՍվիտալսկիՊյոտր Սվիտալսկի

Հարգելի բարեկամ,

 

 

Ողջունում եմ Ձեզ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության վեբկայքում: Հուսով եմ՝ կայքում զետեղված տեղեկատվությունը կօգնի Ձեզ ավելի մանրամասն տեղեկանալ Եվրոպական միության գործունեության և հատկապես Հայաստանում պատվիրակության դերի մասին: Դուք կարող եք նաև ծանոթանալ մեր կողմից իրականացվող ծրագրերին և տեսնել, թե որ ոլորտներում է Եվրամիությունը Հայաստանում ներգրավված: 

Դիվանագիտական առաքելությունս Հայաստանում սկսել եմ 2015թ. սեպտեմբերին: Պատվիրակության աշխատանքային թիմին միացել եմ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու մեծ ցանկությամբ:

Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է. այն Եվրամիության հարևանության մասն է կազմում: 2015թ. մարտին Եվրոպական միությունը համատեղ խորհրդակցությունների միջոցով ձեռնամուխ եղավ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայմանը:  Այն նպատակ ունի հիմնովին փոփոխել քաղաքականությունը, որպեսզի հարևանության յուրաքանչյուր երկրի նկատմամբ  կարողանանք կիրառել համապատասխան մոտեցում: Այս նոր շրջանակը նոր հնարավորություններ կստեղծի ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման համար:

2015թ. մայիսին Ռիգայում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որը վկայություն հանդիսացավ առ այն, որ Եվրոպական միությունը շարունակում է համագործակցել իր անկախ և ինքինիշխան 6 գործընկերների հետ՝ անկախ այն հանգամանքից, թե այդ պետությունները Եվրամիության հետ ինչ մակարդակի հարաբերությունների հավակնություններ ունեն: 

Իմ աշխատանքային սկիզբը ժամանակային հաջող համընկնում ունի: Եվրամիությունը և Հայաստան մեկնարկել են նոր իրավական շրջանակի շուրջ բանակցությունները:Եվ ես ուրախ եմ, որ այս գործընթացի ականատեսն եմ և մասնակիցը:

Իսկ այժմ, թույլ տվեք մաղթել Ձեզ հետաքրքիր ընթերցանություն և կրկին անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության նկատմամբ ունեցած Ձեր հետաքրքրության համար:

 

 

 

Պյոտր Անտոնի ՍՎԻՏԱԼՍԿԻ

Արտակարգ և լիազոր դեսպան

Պատվիրակության ղեկավար