Տեխնիկական և ֆինանսական համագործակցություն

ԵՄ տեխնիկական և ֆինանսական համագործակցությունն աջակցում է Եվրոպական միության հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Հայաստանի ցանկությանը և օգնում երկրին ռազմավարական պլանների մշակման ու իրականացման հարցում: 1992 թվականից ի վեր Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցության ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 500 մլն եվրո, իսկ տարեկան աջակցությունը տարեց տարի ավելանում է:

Որպես Եվրոպական հարեւանության քաղաքականության բաղկացուցիչ մաս, Հայաստանն օգտվում է Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքից (ԵՀԳԳ). 2011-2013թթ Ազգային ինդիկատիվ ծրագիր ներքո Հայաստանին հատկացվող ԵՀԳԳ ֆինանսական փաթեթը կազմում է 157.3 միլիոն եվրո: Ծրագրի առաջնահերթ ուղղություններն են՝ աջակցություն ժողովրդավարական կառույցներին եւ լավ պետական կառավարմանը, ինչպես նաև աջակցություն սոցիալ-տնտեսական բարեփումներին և կայուն զարգացմանը: 2007-2010թթ Ազգային ինդիկատիվ ծրագրի ներքո Հայաստանին հատկացվող ԵՀԳԳ ֆինանսական փաթեթը կազմել է 98.4 միլիոն եվրո

ԵՀԳԳ-ի ներքո տրամադրվող ԵՄ աջակցության ռազմավարությունը մշակվել է Հայաստանի պատասխանատու օղակների հետ սերտ խորհրդակցությամբ և ներառում է թե՛ տեխնիկական աջակցություն, և թե՛ նոր մեխանիզմներ, ինչպիսիք են բյուջեի աջակցությունն ու թվինինգը: Ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի ազգային առաջնահերթություններին՝ ԵՄ ստանդրատներին ու լավագույն փորձին համահունչ:

Հայաստանը նաեւ օգտվում է նաեւ հորիզոնական թեմատիկ ծրագրերի, ինչպես նաեւ ԵՀԳԳ բազմաերկիր, տարածաշրջանային ծրագրերի ներքո ֆինանսավորվող համագործակցության միջոցառումներից: Եվրոպական Միությունը սերտորեն աշխատում է ԵՄ անդամ պետությունների եւ Հայաստանի այլ դոնորների հետ, որպեսզի ապահովի տեխնիկական եւ ֆինանսական համագործակցության արդյունավետությունը:

ԵՄ ներկայումս, ի թիվս այլ ուղղությունների, նաեւ աջակցում է արդարադատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մասնագիտական կրթության և ուսուցման, միգրացիայի, բնապահպանության և միջուկային անվտանգության, ոլորտի բարեփոխումներին: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է տարբեր կրթական ծրագրերում (Էրասմուս+), որն իր հերթին կնպաստի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը: ԵՀՔ գործընկերների համար բացվել են նոր հնարավորություններ ընդգրկվելու ԵՄ գործակալություններում և ծրագրերում: